Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։
ՄԻՊ-ից հայտնում են, որ ըստ հաղորդման, նշված գրառումներ իրականացնող անձանց թվում են նաև պետական առանձին կառույցների աշխատակիցներ, որոնց որոշ գրառումները, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ:
Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստուգում իրականացնելու և համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատալով: