Մակրոն․ Եվրոպան ռեստորանի ճաշացանկ չէ՝ ով ինչ ցանկանա ընտրի
«Եվրոպան ռեստորանի ճաշացանկ չէ»,- այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցած ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում՝ անդրադառնալով միգրանտների, ինչպես նաև Բրեքսիթի հետ կապված խնդիրներին։
«Այն երկրները, որոնք այլևս չեն ցանկանում Եվրոպայի սահմանային ու ծովափնյա պաշտխանության գործակալությանը կամ համերաշխությունը, նրանք դուրս կգան Շենգենյան գոտուց։ Այն երկրները, որոնք այլևս չեն ցանկանում Եվրոպան, նրանք դուրս կգան կառուցվածքային ֆոնդերից»,-զգուշացրել է Ֆրանսիայի նախագահը՝ ընդդիմանալով միգրանտների հարցում Իտալիայի վարչապետ Սալվինիին ու Հունգարիայի վարչապետ Օրբանին։
Մակրոնն առանց անուններ ասելու հայտարարել է, որ մարդիկ Եվրոպային վերաբերում են այսպես․«Ես սիրում եմ Եվրոպան, երբ այն ինձ տալիս է փող, բարգավաճում՝ իմ ժողովրդին, երբ այն իմ աշխատողներին թույլ է տալիս գնալ հարևան երկիր ավելի լավ պայմաններում ապրելու։ Սակայն, ինձ մոտ, ոչ մի միգրանտ, ոչ մի փախստական»։
Նշենք, որ Եվրոպայի մի շարք երկրներ, մասնավորապես Հունգարիան, դեմ է արտահայտվում Բրյուսելի միգրացիոն քաղաքականությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան