Մահացել է Վիետնամի նախագահը
61-տարեկան հասակում մահացել է Վիետնամի նախագահ Տրան Դայ Քուանգը։ Նախագահը մահացել է մայրաքաղաք Հանոյի հոսպիտալում սեպետեմբերի 21-ի առավոտյան։ Հաղորդվում է, որ նախագահը երկար ժամանակ տառապում էր ծանր հիվանդությունից, նրա բուժմամբ զբաղվում էին տեղական ու արտասահմանյան բժիշկները։
Տրան Դայ Քուանգը պաշտոնը ստանձնել էր 2016թ․-ին։ Մինչ այդ նա հանրային անվտանգության նախարարն էր, որը զբաղվում էր հետախուզական տվյալների հավաքագրմամբ և ներքին ու արտաքին սպառնալիքների կանխարգելմամբ։
Ինչպես գրում է Reuters-ը, Վիետնամում առաջնային լիդեր չկա․ երկիրը պաշտոնապես ղեկավարում են նախագահը, վարչապետն ու կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Փորձագետների խոսքերով, նախագահի պաշտոնը ներկայացուցչական է։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ