Մերկելը հրապարակային վիրավորել է Մեյին. Express
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակային վիրավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Daily Express-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Զալցբուրգում Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Հրատարակչությունը նշում է, որ Մեյը կանգնած է եղել մի քանի առաջնորդների հետ, երբ նրանց մոտեցել է Մերկելը։ Վարչապետը ժպտացել է Մերկելին և գլուխ խոնարհվել, բայց Մերկելն անտեսել է և մոտեցել Լիտվայի նախագահին։