ՆԱՏՕ-ում նշել են, որ Վրաստանը դաշինքի անդամության ճանապարհին առաջընթաց է գրանցել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գեթեմյուլլերը Թբիլիսի կատարած այցի ժամանակ նշել է, որ Վրաստանը դաշինքի անդամության ճանապարհին առաջընթաց է գրանցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
«Վրաստանը զգալի առաջընթաց ունի բարեփոխումների, տնտեսական զարգացման և անվտանգության և պաշտպանության արդյունավետ ինստիտուտներ ստեղծելու տեսանկյունից»,- ասել է Գեթեմյուլլերը։
Նրա խոսքով, Վրաստանը ներդրում ունի Աֆղանստանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում։
Նա նաև հավելել է, որ շարունակվում է Վրաստանի՝ դաշինք մուտք գործելու նախպատրաստությունը՝ համաձայն Բուխարեստում 2008 թվականին ընդունված որոշման։