Այո, բոլորս սխալվում ենք, բայց եկեք ներենք անձնական բնույթի բոլոր վիրավորանքները. Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ընթացիկ քարոզարշավին և քննադատություններին՝ նշեց, որ սա ազատ, ժողովրդավարական երկրին հատուկ քարոզարշավ էր, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխանությունը, պայքարում էր ամեն քվեի համար։
Նրա խոսքով՝ քննադատությունների ժամանակ պարզ է, որ նյարդերը կարող են տեղի տալ, բայց պետք է ամեն ինչ անեն՝ քաղաքական կյանքից անձնական բնույթի վիրավորանքները, հարձակումները բացառելու համար:
«Հայաստանում պետք է լինի քաղաքական հայացքների, տեսակետների և սկզբունքների պայքար, բայց յուրաքանչյուրի արժանապատվությունը, ինքնասիրությունը, իրավունքը պետք է պաշտպանվի:
Ընդհանրապես միմյանց հետ հարաբերվելիս բացառենք անձնական բնույթի վիրավորանքները, ինքնասիրությունը, արժանապատվությունը վիրավորելը։ Ես կարծում եմ, որ փոխադարձ հարգանքով իրար պետք է վերաբերվեն ՀՀ հպարտ քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ կուսակցության անդամ են, ում են ընտրում, որովհետև մեր հեղափոխությունը սիրո և համերաշխության հեղափոխություն էր։ Այո, բոլորս սխալվում ենք, կրքերը բորբոքվում են և դա նորմալ է, բայց եկեք ներենք անձնական բնույթի բոլոր հարձակումները։ Ով մյուսին վիրավորել է թող ներողություն խնդրի, ով վիրավորվել է, թող ընդունի ներման այդ խոսքերը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ելույթի վերջում վարչապետն ասաց, որ անկախության օրն ուզում է մի հատուկ բան անել քաղաքացիների համար: «Չարժի, չէ՞, ջուրը թռնել, ես ուրիշ բան կանեմ», - կատակեց վարչապետն ու արտասանեց Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտողների, խանգարողների ու բզբզողների մասին
- Եթե քաղաքապետ ընտրվի Հայկ Մարությանը, կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան
- Նիկոլ Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան