Էրդողանն այցելելու է ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում, կմասնակցի միգրացիայի հարցերով բարձր մակարդակի հանդիպմանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից։ Նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 25-ին։
Այնտեղ նա երկկողմ հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների հետ, ինչպե նաև ԱՄՆ գործարար շրջանակների, մահմեդական և թուրքական համայնքների ներկայացուցիչների հետ։
Էրդողանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Թուրքիայի նախագահի հանդիպման հարցը դեռ որոշված չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին