2019 թվականից Կալիֆորնիայում կարգելեն պլաստիկե ձողիկների օգտագործումը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգն առաջինն է, որը սահմանափակում է ռեստորաններում պլաստիկե ձողիկների օգտագործումը: Այս մասին գրում է ntv.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է ըմպելիքների համար գործածվող պլաստիկե ձողիկներն արգելելու մասին հրաման։ «Պլաստիկն օգնել է մեր հասարակությանը ավելի ժամանակակից դառնալ, սակայն դրանք կարող են սարսափելի հետևանքներ ունենալ»,- ասել է նահանգապետը:
Օրինագիծը ենթադրում է, որ ռեստորաններին կարգելվի խմիչք մատուցել պլաստիկե ձողիկներով:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2019 թվականին: Օրենքը խախտողների համար նախատեսված է տուգանք: Մասնավորապես, յուրաքանչյուր հաջորդ խախտման համար տուգանքը կկազմի 25 դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում