Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանք» է հայտնվել
Մարիխուանա վաճառող AHLOT ընկերությունը Տորոնտոյում մարիխուանա գնահատողի աշխատատեղ է բացել: Լենտա.ռու-ն գրում է, որ թեկնածուները պետք է պարբերաբար ընկերությանը հաշվետվություն ներկայացնեն մարիխուանայի տարբեր տեսակների մասին: Ընկերությունն ապագա աշխատակիցներին զգուշացրել է, որ բավարար չէ միայն թմրանյութը օգտագործելը, անհրաժեշտ է հասկանալ այդ արդյունաբերությունից:
Աշխատանքի առավելագույն տևողությունը ամսական 12 ժամ է, մեկ ժամի համար աշխատավարձը՝ 50 դոլար: Նշվում է, որ աշխատանքի կընդունվի 6 նման մասնագետ: Շատերն այս աշխատանքն անվանել են «երազանքի աշխատանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ