Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցությամբ
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա հետևողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման և հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը։
Նախագահ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել Չան Դայ Կուանի ընտանիքին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ