Ոստիկանությունն ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգ է ստացել
Այսօր ժամը 15:45-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գ. Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբներից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Panorama.am-ն այս մասին տեղեկացավ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից երեք անձի հրավիրել է բաժին, ստուգումներ ու քննչական գործողություններ է իրականացվում»,- հայտնեցին ոստիկանությունից:
Հարակից հրապարակումներ`
- Թույլ չտալ որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶելներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր. Օսիպյան
- Ըստ բացատրությունների՝ տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել
- Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ