Քաղաքական 18:25 22/09/2018 Հայաստան

Մեր երկրում ամենաբարձրը պետք է գնահատվի աշխատող մարդը. վարչապետ

«Հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես արեցի իմ բաժին անելիքը, դուք ձեր։ Նույնը վերաբերում է տնտեսությանը։ Մի տարի առաջ ասում էին՝ չեն թողնում բիզնես դնենք։ Այսօր որևէ մեկը որևէ մեկի համար չի կարող արգելք ստեղծել։ Հայաստանում մենաշնորհներ չկան, քաղաքական խոչընդոտ չկա տնտեսական գործունեության համար»,- այսօր Արտաշատում ազգաբնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօր ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Կառավարությունն իր բաժին անելիքը կանի, բայց առանց ձեր աջակցության չի կարող իր անելիքն անել։ Թոշակն ինչպես պետք է բարձրացնենք. երբ որ աշխատանքը լինի օրինական, հարկերը վճարվեն օրինական։ Ինչպես հեղափոխությունը միայն իմ անելիքը չէ, այնպես էլ մեր տնտեսական հետագա զարգացումը միայն կառավարության անելիքը չէ։ Եթե դուք ցանկանաք, սարեր շուռ կտաք։ ՀՀ քաղաքացին ձեռք պարզող քաղաքացի չէ, որ ձեռքը պարզի ասի՝ երեք հատ լավաշ տվեք, կամ 5 հազար դրամ տվեք՝ գնամ ձեր օգտին քվեարկեմ։

ՀՀ քաղաքացին ձեռք մեկնող քաղաքացի է, որ ընկածին ասի՝ ձեռքդ տուր, բարձրացնեմ, որովհետև մենք պետք է բարձրանանք ու բարձրացնենք։ Մենք պետք է իրար բարձրացնենք։ Սա է կարևորը։ Մեր երկրում ամենաբարձրը պետք է գնահատվի աշխատող մարդը։ Շեշտը պետք է դրվի, կրթության, աշխատանքի վրա։

Այսօր Արտաշատի «Արտֆուդ» գործարանում 150 թափուր աշխատատեղ կա։ Ուրիշ բան, եթե որևէ գործատու բանվորի իրավունքը չի պաշտպանում։ Դրա տերն էլ ենք մենք։ Բայց ես չեմ հասկանում, երբ կան աշխատատեղեր և կա գործազրկություն։ Աշխատելն ամոթ չէ, չաշխատելն է ամոթ։ Եթե 84-ամյա Քնարիկ ՄՆացականյանն իր  90-ամյա ամուսնու հետ կարողանում է ռեկորդային բերք ստանալ նույն հողի վրա։ 84-ամյա Քնարիկ Մնացականյանն էլ է չէ՞ նույն  ջրի, նույն  պայմաններում աշխատում։ Մենք պետք է մեր ոտքերի տակ գցենք մեր հուսահատությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց՝ հայ ազգը հզոր ազգ է, Հայաստանում ժողովուրդը բարձրագույն իշխանություն է։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ նախկին համակարգը հեռացել է անվերադարձ, հետդարձի ճանապարհ չեն կարող ունենալ։ «Նրանք ոչ միայն երկիրը թալանել են, այլև վիրավորել են մեր ժողովրդի արժանապատվությունը»,- ասաց վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում արտաշատցիների հետ հանդիպման ժամանակ «փնտրում էր դաշնակիցների»:

 «Անկեղծ եմ ասում՝  փնտրում եմ դաշնակիցներ, բայց ոչ թե կուսակցական, քաղաքական առումով, այլ փնտրում եմ դաշնակիցներ, որոնք պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր հենց Արարատի մարզում էլ գտել է դաշնակցի՝ Արարատ գյուղի բնակիչ  84-ամյա Քնարիկ Մնացականյանն է,  90-ամյա ամուսնու հետ:  Վարչապետը Քնարիկ տատին հանդիպել է  Արարատի գինու գործարանում: Սկզբում նրան թվացել է, որ նա ուղղակի եկել է վարչապետին ողջունելու, բայց պարզվել է, որ նա իր գործերով  է եկել:

«Պարզվեց, որ Քնարիկ Մնացականյանն իր ամուսնու հետ 7 հազար մետր խաղողի այգի ունեն և արդեն քանի տարի ստանում են ռեկորդային բերք՝ 25 տոննա խաղող, որն էլ մթերում են գործարանում: Ասում եմ՝ բա ո՞վ է օգնում Ձեզ, ո՞նց եք կազմակերպում, ասում է՝ աշխատողներ ունենք, նրանք էլ այգին մշակում են: Պարզվում է՝ նրանք 20 աշխատատեղ են ապահովում: Ես էլ ասում եմ՝  մի գործարան այդքան աշխատատեղ բացելու է լինում, բերում են էլ կառավարության որոշում են ուզում, արտոնություն են ուզում, հատուկ կարգեր են ուզում, բայց 84-ամյա այս կինն էլ նույն խնդիրներն ունի, ինչպես բոլորը՝ ջրի, պարարտանյութի, բերքահավաքի, բայց այս կինն ինձ չի ասում՝ վարչապետ ես,  իմ էս կամ էն խնդիրը լուծի, նա ինձ նայում ա և ես նրա հայացքում կարդում եմ հետևյալը՝ դու ով ես, որ իմ պրոբլեմը լուծես, ես ինքս իմ խնդիրը կլուծեմ: Ես հասկացա, որ ի դեմս Քնարիկ Մնացականյանի՝ գտա մի շատ կարևոր դաշնակից, ով չի սպասում, որ որևէ մեկն իր խնդիրը կլուծի, 84 և 90-ամյա ամուսիները չեն պատրաստվում տունը նստել: Այստեղ խնդիրը ամենևին փողը չէ, այլ ինքնագնահատականը, աշխատանքից հաճույք, բերկրանք ստանալն է: Ուզում եմ ասել, որ նոր Հայաստանի դաշնակից եմ համարում բոլոր այն մարդկանց, որոնք աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքինությունը, ովքեր, չեն սպասում որ որևէ մեկն իրեն ողորմություն կամ օգնություն կտա, նրանք գիտեն, որ կարող են իրենց բարիքը ստեղծել իրենց աշխատանքով և կազմակերպչական ընդունակությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մի երկիր է, որտեղ  84-ամյա կինն ու 90-ամյա տղամարդը կարող են առանց գովազդելու, առանց պատվոգրերի, առանց նկարների 20 աշխատատեղ ստեղծել. «Սա է նոր Հայաստանը»:

Արտաշատցիներից մեկըլ հայտնեց, որ իրենց մարզում մարդիկ աշխատում են 12 ժամ, որի դիմաց ստանում են 3.5 հազար դրամ, մինչդեռ Քնարիկ տատը ընդամենը մի քանի ժամ է աշխատեցնում և օրական վճարում է  5 հազար դրամ, ինչպես նաև աշխատողներին ապահովում է սնունդով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:53
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան
 Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:28
Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, մահացել է
 Ռուսաստանի հայերի միությունից հայտնում են․ «Ցավով տեղեկացնում ենք, որ Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել...
Աղբյուր` Panorama.am
18:13
Քուրդ լրագրող. Էրդողանի կուսակցությունը փլուզման գործընթաց է ապրում
Թուրքիայում մոտավորապես 61 միլիոն ընտրող մարտի 31-ին կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Ո՞ր կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փարիզ-2024-ի ջահը կվառվի Թյուիլրի այգիներում
«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը կվառվի Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Թյուիլրի  այգիներում (Jardin des Tuileries), այլ ոչ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին
Մարտի 28-ին Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին։ Քամու պոռթկումները հասել են մինչև 55 մ/վ։ «Հիդրոօդերևութաբանության...
Աղբյուր` Panorama.am
17:47
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}