Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայի հարցով Լավրովի և Զարիֆի հետ հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում Սիրիայի հարցով քննարկումներ կանցկացնեն։ Այս մասին, «Ռաշա թըդեյի» փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Նյու Յորքում մեր ռուս և իրանցի գործընկերների հետ Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում կունենանք»,- ասել է նա։
Չավուշօղլուի խոսքով, անհրաժեշտ է Սիրիայում խաղաղություն ապահովել և կենտրոնանալ քաղաքական իրավիճակի կարգավորման վրա։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադը հայտարարել էր, որ շնորհիվ վերջին օրերի բանակցությունների՝ ներառյալ Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման, հնարավոր եղավ Իդլիբում պատերազմը կանխել։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը գնահատել է Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները
- Պուտինի և Էրդողանի որոշումն օգնեց կանխել Իդլիբում պատերազմը. Իրանի ԱԳ նախարար
- Էրդողանը Պուտինի հետ հանդիպման նախօրեին Իդլիբ ծանր տեխնիկա է ուղարկել
- ՌԴ-ն արևմտյան գործընկներին կոչ է արել Իդլիբում «կրակի հետ չխաղալ. Լավրով
- Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Իդլիբում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ