Ուկրաինան Ալեքսանդր Դուգինին ներառել է ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցանկում
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայության դիմումի հիման վրա, ընդլայնել է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցանկը ևս 4-ով։
Ինչպես գրում է interfax-ը, սեպտեմբերի 20-ին մշակույթի նախարարության համալրված ցանկում, որը հրապարակվել է այսօր, ընդգրկվել են ռուս հասարակական գործիչ, փիլիսոփա ու քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, քաղաքագետ Ռոստիսլավ Իշենկոն, ռուս ռազմական պատմաբան ու գրող Միխայիլ Պոլիկարպովը ու ռազմական գրող Անատոլի Տերեշենկոն։
Նշվում է, որ ներկա պահին ցանկում ընդգրկված են 142 անձինք։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց