Չինաստանը զինվորների օգնությամբ Իռլանդիայի տարածքի չափ անտառ է տնկում
Չինաստանը զինվորների օգնությամբ անտառ է տնկում, որը լինելու է Իռլանդիայի տարածքի չափ՝ մոտ 84 հազար կմ2։
Այս նախագծի նպատակն է բարելավել օդի որակն ու պայքարել կլիմայի փոփոխության դեմ։ Իրենց պարտականություններից ազատվել ու անտառի տնկման գործին են անցել 60 հազար զինվորներ։
Սա նաև Պեկիում օդի աղտոտման դեմ պատերազմի մի մասն է, որը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա։
Հսկայական անտառը Չինաստանի՝ մինչև 2020թ.-ն իր տարածքի 23 տոկոսը կանաչ դարձնելու ծրագրի մասն է։
Նշենք նաև, որ Չինաստանի զինվորների թիվը կազմում է 2.3մլն։