Բելլուչին և Բրունին կրկին պոդիումի վրա են
Իտալական Dolce&Gabbana-ն և Versace-ին Միլանյան նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացրել են գարուն-ամառ հավաքածուն։ Եվրանյուզը գրում է, որ Դոմենիկո Դոլչե և Ստեֆանո Գաբբանա զույգը պոդիում էին բարձրացրել 90-ականների հայտնի մոդելներ Մոնիկա Բելուչիին, Կառլ Բրունիիի, Եվա Գերցիգովային, Իզաբելլա Ռոսսելլինիին, ով դուրս էր եկել իր երեխաների և նույնիսկ թոռների ուղեկցությամբ։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ հայտնի դիզայներների հավածաքուն ներկաացնում էին նաև ոչ ստանդարդ մոդելները, որոնց մեջ էր plus-size մոդել Էշլի Գրեմը, միլիարդատեր Իլոն Մասկի 70-ամյա մայրը՝ Մեյ Մասկը։ Դիզայներներն ասում են, որ իրենց նրբագեղ հանդերձանքները հիանալի են նայվում բացառապես բոլորի հագին։
Նոր հավաքածուում իրենց տեղն են գտել վառ գույներով, ծաղկային դաջվածքներով հագուստներ, անցյալ դարի խոշոր պլաստիկ պայուսակները։