Լոնդոնում զբոսաշրջիկին ձերբակալել էին արգելված խաղալիքի պատճառով
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Նիդեռլանդներից մի զբոսաշրջիկի փոքրիկ կախազարդի պատճառով, որը նրանց մոտ կասկածներ է առաջացրել։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Evening Standard-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Բուքինգեմյան պալատի մոտակայքում։
Իշխանության ներկայացուցիչները ձերբակալել են 38-ամյա տղամարդու՝ կասկածելով, որ նրա մոտ կա ատրճանակ։ Բայց արդյունքում պարզվել է, որ դա թույլ փոքր էլեկտրասարք էր՝ ամրացված կախազարդից, որը վտանգ չի ներկայացնում։
Ընդունելով իրենց սխալը՝ ոստիկանները զբոսաշրջիկին բաց են թողել՝ հիշեցնելով, որ զբոսաշրջիկները պետք է իմանան, թե ինչ առարկաներ են արգելված Մեծ Բրիտանիայում։