«Միսս Ուկրաինա-2018»-ը ստի պատճառով զրկվել է թագից
«Միսս Ուկրաինա-2018» Վերոնիկա Դիդուսենկոն զրկվել է իր տիտղոսից՝ մրցույթի կանոնները խախտելու համար։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մրցույթի կազմակերպչական կոմիտեի գործադիր տնօրեն Վիկտորիա Կիոսեն։
Նրա խոսքով, Դիդուսենկոն կորակազրկվի, ընտանեկան կարգավիճակի և երեխաների առկայության մասին կեղծ տեղեկությունների մասին։
«Միսս Ուկրաինա» ազգային գեղեցկության մրցույթի կանոններին համապատասխան, մասնակիցները պետք է բավարարեն մի շարք պահանջների, որոնց թվում է`« ամուսնացած չէ, չի եղել և չունի երեխաներ»:
Ավելի ուշ լրագրողները բացահայտել են, որ Դիդուսենկոն խաբել է. Պարզվել է, որ աղջին ամուսնացած է եղել և երեխա ունի։
Այժմ վերընտրություն տեղի կունենա և նա ստիպված կլինի հանձնել թագը։