Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը շարունակում է անկում ապրել։
Սեպտեմբեր ամսին արված հարցումները ցույց են տվել, որ Մակրոնին հավանության են արժանացնում Ֆրանսիացիների միայն 29 տոկոսը, որը ամենացածր ցուցանիշն է նրա նախագահության ժամկետում, գրում է Independent-ը։
Մակրոնի վարկանիշը հուլիսին 39 տոկոս էր, որը օգոստոսին դարձավ 34։
Մակրոնի վարկաիշի անկման վրա ազդեցություն ունեցան կառավարությունից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հեռանալը, թիկնապահի հետ կապված սկանդալը, ինչպես նաև աշխատանքային ռեֆորները։