Քիսինջերը գնահատել է ԱՄՆ-ի ու Չինաստանի ապագա հարաբերությունները
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպմանը հայտարարել է, որ լավատեսորեն է նայում Պեկինի ու Վաշինգտոնի միջև երկարատև հարաբերություններին, հայտնում է РИА Новости-ն։
«Չինաստանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ հարաբերությունների զարգացման հարցում ես ունեմ լավատեսական դիրքորոշում։ Երկու երկրներին էլ անհրաժեշտ է այդ հարաբերություններին նայել առավել լայն տեսանկյունից ու ամրապնդել համագործակցությունը՝ տարածաշրջանային ու միջազգային, ինչպես նաև գլոբալ բազմաթիվ խնդիրների ու մարտահրավերներին պատասխանելու համար»,-ասել է Քիսինջերը։
Քիսինջերը նաև ընդգծել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն տարբեր տեսակետներ ունեն մի շարք հարցերում, սակայն նրանք չեն կարող հակամարտել։