Աշոտյանը՝ Փաշինյանին. Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել ՄԱԿ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի մասին։
«ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդծելու, քան Հայաստանի անվտանգության և ազգային հարցերը ամրացնելու համար։
Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաև, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաև մեր խոհեմ, իմաստուն և պետականամետ դերակատարությունը։
ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության, անվտանգության և հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ։
Ի վերջո, փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ»,-գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում. Մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր
- ՀՀ վարչապետ. Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում