Արտահերթ ընտրությունների անցկացման ցանկալի և անցանկալի տարբերակները
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեխանիզմներ կան՝ և ցանկալի, և անցանկալի։ «Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով, արտահերթ ընտրությունների անցկացումն ավելի շատ կախված է ոչ թե իշխանությունների պահվածքից, այլ ՀՀԿ-ի։
«Օրինակ, վարչապետը կարող է հրաժարական տալ, հետո 50 հազար մարդ շրջափակում են Ազգային ժողովի շենքը, երկու շաբաթ շարունակ նիստ չի կայանում, տեղի է ունենում արտահերթ ընտրություն։ Սա ամենաանցանկալի տարբերակն է, որովհետև ինչ որ առումով լեգիտիմության խնդրի կլինի, դրսից ցնցումների խնդիր կլինի»,- որպես մեկ տարբերակ նշեց վերլուծաբանը։
Նա նշեց, որ խնդիրը կարող է կարգավորվել բանակցությունների միջոցով, այսինքն բոլոր քաղաքական ուժերն ընդունում են, որ ԱԺ ցրելը ու նոր ԱԺ ունենալը պետական շահերից է բխում։
«Մենք գիտենք, որ պետական շահերից է բխում այն պատճառով, որ երբ ունենում ենք խորհրդարան, որն արտացոլում է ուժերի իրական հարաբերակցություն, երկրում ապահովում է կայունություն, այդ թվում նաև տնտեսական, սոցիալական, իր հետևից բերում է ներդրումներ։ Այսինքն՝ քաղաքական ուժերը գիտակցում են, որ սա պետական շահ է, մի կողմ են դնում կուսակցական շահերը, տեղի է ունենում լայն կոնսենսուս, նույնիսկ ընդդիմադիր ուժերի, նախկին իշխանությունների հետ միասին և սիրո ու համերաշխության մթնոլորոտում տեղի են ունենում ընտրություններ։ Սա ամենացանկալի տարեբերակն է»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ վարչապետի հայտարարությունից հետո բոլոր ուժերը, նույնիսկ ՀՀԿ-ն պատրաստակամություն են հայտնել քննարկել։
«Այնպես որ, հույս ունենք, որ բանակցությունները դրական կլինեն, առանց ցնցումների կհաջողվի իրականացնել արտահերթ ընտրությունները և ինչքան շուտ, այնքան լավ։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ քաղաքական ուժ չունի ԱԺ արտահերթ ընտրության օրակարգին դիմադրելու ռեսուրս. վերլուծաբան
- Խորհրդարանը ցրելու հարցում վարչապետը մեր աջակցությունն ունի. Էդմոն Մարուքյան
- Պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներին. Վահե Էնֆիաջյան
- Ստեղծված վիճակը ավտորիտար ճանապարհ գնալու տեսանկյունից խիստ վտանգավոր է. քաղաքագետ
- Ալեն Սիմոնյանն իր անձնական կարծիքն է հայտնել. ՔՊ մամուլի խոսնակ
- Փաշինյան. Առաջիկայում քննարկելու եմ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները