ԲՀԿ-ն պետք է ապացուցեր, որ երկրորդ քաղաքակն ուժն է, և նա դա ապացուցեց. Սերգեյ Բագրատյան
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ողջամիտ ժամկետներում։ Համապետական այդ ընտրությունները շատ կարևոր են և կարևոր է նաև իրազեկումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Պայմանական ամիսներն ինձ ոչինչ չեն ասում։ Ամիսները կհուշեն մի բան՝ ինչ խնդիր ենք դնում մեր առջև։ Վարչապետը խնդիր է դնում արագ անել դա՝ ներդրումների ներգրավման համա՞ր։ Նրանք պետք է օգնենք, որ նա հաշվի առնի՝ որակյալ ընտրությունը շատ կարևոր գրավական է։ Բնականաբար, այս խորհրդարանը չի արդարացնում հասարակության՝ գոյություն ունեցող տրամադրությունները»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ ընդունո՞ւմ է, որ գործող խորհրդարանը, որի անդամ է նաև ինքը, ձևավորվել է ընտրակաշառքների և վարչական ռեսուրսների արդյունքում, Սերգեյ Բագրատյանը խուսափեց ուղիղ պատասխան տալ, միայն նշեց, որ ինքը դատարան չէ, որ ընդունի կամ չընդունի։
«Այս խորհրդարանը չի արտահայտումժողովրդի կամքը, որովհետև հեղափոխության արդյունքում այլ իրավիճակ ձևավորվեց։ Սա նշանակում է, որ ԱԺ մեծամասնությունը որակական իմաստով այլևս մեծամասնություն չի և չի արտահայտում հանրության իրական պատկերացումները»,- ասաց նա։
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ԲՀԿ-ի ստացած ձայների մասով «շատ ու քիչ չկա, դա լրագրողների բնորոշումն է»։
«Ինձ համար կարևոր էր, որ ԲՀԿ-ն ապացուցի, որ երկրորդ քաղաքակն ուժն է, և նա դա ապացուցեց։ Ինչո՞ւ եք մոռանում, որ այլ քաղաքական ուժ չի եղել։ Եղել է ժողովրդի իշխանությունը՝ 80տոկոս, և ԲՀԿ-ն՝ 7 տոկոս։ Սա նշանակում է, որ քաղաքական դաշտում այլ խաղացող չկա»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն ընդունում է ընտրությունների արդյունքները
- Քարզչության ընթացքում ամենաշատ գումար ունեցել է ԲՀԿ-ն, իսկ ամենաշատը ծախսել է «Իմ քայլը»
- Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ հանդեպ. Նաիրա Զոհրաբյան
- Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտողների, խանգարողների ու բզբզողների մասին
- «Իմ քայլը» կհավաքի 60․6, ԲՀԿ-ն՝ 9․2, «Լույս» դաշինքը՝ 3․4 տոկոս ձայներ. հարցման արդյունքներ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ