Դատապարտում ենք և՛ Խատինի աղետը, և՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ այսօր այցելել է Խատինի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խատինի աղետը ֆաշիզմի և վանդալիզմի դասական դրսևորում է: Թե՛ 1915 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում, թե՛ 1943 թ. Խատինում և թե՛ 2016 թ. ապրիլին Թալիշում գործ ունեինք ֆաշիզմի և վանդալիզմի դասական դրսևորման հետ: և այսօր դատապարտելով Խատինի աղետը՝ մենք դատապարտում ենք և՛ Հայոց ցեղասպանությունը, և՛ ադրբեջանցիների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների դեմ վայրագությունները»:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաև Երևանը. Շարմազանով
- Շարմազանով. ԵԱՏՄ-ին անդամակցումը բխում է մեր պետական շահերից
- Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Շարմազանով
- Շարմազանով. Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը