Ջեսիկա Ալբան որոշել է գնալ Շվարցենեգերի հետքերով ու առաջադրվել նահանգապետի պաշտոնում
37-ամյա Ջեսիկա Ալբան սկսել է ավելի քիչ նկարահանվել ֆիլմերում: Նա իրեն նվիրել է երեխաների դաստիարակությանն ու «The Honest Company» ընկերության զարգացմանը, որը գնահատվում է 1 միլիարդ դոլար:
Դերասանուհին նաև այլ հետաքրքրություններ ունի: Ինչպես հայտնի է դարձել ամերիկացի լրագրողներին, Ջեսիկան հետաքրքրված է քաղաքականությամբ, գրում է woman.ru-ն:
Ըստ աղբյուրների՝ դերասանուհին մտածում է նահանգապետ դառնալու մասին: Նշվում է, որ նա ցանկանում է Կալիֆոռնիայի նահանգապետ դառնալ: «Ոչ ոք դա չէր սպասում Ջեսիկայից: Բայց նա շատ խելացի է և միշտ լուրջ է վերաբերվում աշխատանքին: Զարմանալի չէ, որ նա ցանկանում է դրսևորել իրեն նաև քաղաքականությունում», - գրում է RadarOnline-ը:
Հայտնի է, որ Ջեսիկա Ալբան աջակցում է Քամալա Հարիսին, որը 2017 թվականից Կալիֆորնիայի սենատի անդամ է: Այժմ դերասանուհին մտածում է քաղաքականություն մտնելու մասին: Նա արդեն նախընտրական քարոզարշավի մասին է մտածում, սակայն չի ցանկանում ավելորդ աղմուկ բարձրացնել դրա շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ