Պարային պերֆորմանս Dior-ից
Փարիզում նորաձևության շաբաթն ավանդաբար բացվել է Dior-ի ցուցադրությամբ։ Հանդիսատեսը՝ կինո և շոու բիզնեսի համաշխարհային աստղերը, փորձագետներն ու քննադատներն իսկական պարային պերֆորմանսի են ականատես եղել։
Եվրանյուզը գրում է, որ գարուն-ամառ նոր հավաքածուի կերպարները ստեղծելիս նորաձևության տան կրեատիվ տնօրեն Մարիա Գրացա Կյուրին ոգեշնչվել է հայտնի պարուհիներ Մարթա Գրեմի ու Պինա Բաուշի կյանքի պատմությունից։ Պոդումն իրենից ներկայացնում էր պարահրապարակ, իսկ մոդելները ցուցադրում էին հագուստները՝ շրջապատված պարողներով։
Բարակ գոտիները, թռչող շիֆոնային զգեստները, նրբագեղ գույներով կիսաշրջազգեստներն ընդգծել են թեթևություն և շարժումների ազատություն, որը բնորոշ է պարի արվեստին, և այդ հավաքածուն դարձրել են իսկապես կանացի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին