Աշխարհի ամենաթանկ տանն ապրում է 5 հոգանոց ընտանիք և 600 սպասավոր
Հնդկաստանի Մումբա քաղաքում գտնվում է Անթիլիա աշտարակը, որը համարվում է աշխարհում ամենաթանկ տունը։ 27 հարկանի կառույցը, որի բարձրությունը հասնում է 170 մետրի, գնահատվում է 1 միլիարդ դոլար։
Վեստի.ռու կայքը գրում է, որ շենքի սեփականատերը հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին է։ Այդ տանը նա ապրում է իր ընտանիքի հետ միասին՝ կնոջ և երեք երեխաների։ Միլիարդատիրոջ ընտանիքն ունի 600 սպասավոր, ովքեր նույնպես ապրում են այդ շենքում։
Շենքը կառուցվել է 2006-2010 թվականներին։ Շենքում կա ավտոկայանատեղի՝ 168 մեքենայի համար, թատրոն՝ 50 հանդիսականի համար, սպա-սրահ, պարասրահ, մի քանի լողավազան, կախովի այգիներ։ Մի քանի հարկ նախատեվսած է հյուրերի համար, նաև սենյակներ, որտեղ ապրում է Ամբանին իր ընտանիքի հետ միասին։ Աշտարակի տանիքին կա երեք ուղղաթիռի համար հարթակ։