Թրամփը բացատրել է՝ ինչու էին ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ աշխարհի առաջնորդները ծիծաղում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ աշխարհի առաջնորդները ծիծաղում էին ոչ թե իր վրա, այլ իր հետ։ Այս մասին Թրամփը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ֆեյք լուրերը պնդում են, որ մարդիկ ծիծաղում էին նախագահ Թրամփի վրա։ Նրանք ինձ վրա չէին ծիծաղում։ Մարդիկ լավ ժամանակ էին անցկացնում ինձ հետ։ Մենք դա միասին էինք անում»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ մարդիկ իրեն հարգում են։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թրամփի ելույթի ժամանակ դահլիճում ծիծաղ սկսվեց, երբ Թրամփը խոսում էր 2 տարվա մեջ իր վարչակազմի աննախադեպ ձեռքբերումների մասին։ Ծիծաղին ի պատասխան Թրամփն ասաց, որ նման արձագանքի չէր սպասում, բայց այն «OK» է։