Կամ սաբոտաժ է իրավունքի դեմ, կամ չեն ցանկանում. Փաստաբան
Հատուկ քննչական ծառայության որոշմամբ, Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործը կասեցվել է։ Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ բողոքարկելու է ՀՔԾ որոշումն, իսկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ՀԾՔ որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով:
Panorama.am-ը հետաքրքրվեց փաստաբան Արայիկ Պապիկյանից, թե ո՞րն է տրամաբանությունը, որ խաղաղ բնակչության դեմ ոստիկանության ու քաղաքացիական հագուստով ոստիկանների բռնարարքներն անուշադրության են մատնում նոր Հայաստանը, ո՞րն է պատճառը։
«Պատճառները երկուսը կարող են լինել, առաջին՝ ուզում են ցույց տալ, որ իրենք չունեն բավարար ունակություններ ակնհայտ գործը բացահայտելու համար։ Ակնհայտ այն առումով, որ ապացուցողական նշանակության այնքան հարուստ նյութ կա համացանցում, կան նաև ականատեսներ, նկարներ, տուժողներ, իսկ երբ նման պայմաններում կասեցվում է, խոսում է անճար լինելու մասին։
Երկրորդ՝ գուցե այս պահին այնքան շատ են քաղաքականացվել, որ չեն կարողանում կողմնորոշվել՝ նախկին հանցավոր ռեժիմի կամակատարներին ի վերջո պետք է պատժեն, թե ոչ»,- ասաց Ա. Պապիկյանը՝ ընդգծելով, որ որպես իրավաբան, ՀՀ քաղաքացի, գտնում է, որ անթույլատրելի էր նման դիրքորոշումը։
«Չեմ հավատում, որ ՀՔԾ-ն չունի բավարար փաստ կամ ապացույց։ Ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է։ Կամ սաբոտաժ է իրավունքի դեմ, կամ չեն ցանկանում։
Կամ պետք է հայտարարեն, որ չեն ցանկանում քննել այդ գործը, կամ հայտարարեն, որ իրականում գիտեն՝ ովքեր են հանցագործները, բոլորն են տեսել, և դեռևս նրանք հովանավորվում են կամ հին ռեժիմի կողմից, կամ չգիտեմ...
Համենայնդեպս, իմ կարծիքով, այդ որոշումն իրավունքի հետ ոչ մի առնչություն չունի»,- նշեց փաստաբանը։
Ա. Պապիկյանի խոսքով, նույն օրերին տեղի ունեցած դեպքերով ժամերի ընթացքում մոտավորապես 70 մարդ մեղադրյալի կարգավիճակ է ձեռք բերել, այսինքն այն անձանց, ում պետք է մեղադրանք առաջադրվեր, ժամերի ընթացքում նրանց կարողացան գտնել։
«Նրանց մեղադրանքներ են առաջադրվել լրատվամիջոցներից վերցրած տեսանյութերով, ոստիկանների կեղծ զեկուցագրերով, ապօրինի որոշումներով։
Իմ պաշտպանյալներից մեկին կալանավորել էին անանուն, մեզանից թաքցրած ինչ-որ ոստիկանի զեկուցագրի հիման վրա»,- ասաց նա։
Հարցին, եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեին այս տարվա ապրիլին, արդյո՞ք ՀՔԾ-ն նման կերպ կվարվեր, նա պատասխանեց. «Անկեղծորեն ասած՝ չեմ կարող ասել կբացահայտվեր, թե ոչ։ Այդ ժամանակվա դեքպերի հետ էլ կապաված գործ կա, որն ընթացքի մեջ է, քննություն է տարվում»։
Ա. Պապիկյանն ասաց, որ այն էմոցիոնալ ապրումները, որ ունեին ՀՔԾ-ի վերաբերյալ, որ իրավիճակն արդեն շատ լավ է, համենայնդեպս, դեռ բացի էմոցիաներից քայլ առաջ չի նկատել։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը դիմել է Գլխավոր դատախազին «Սարի Թաղի» քրգործը կասեցնելու հիմնավորվածության հարցով
- Իրավապաշտպանը ՀՔԾ հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է համարում
- Անդրիաս Ղուկասյանը բողոքարկելու է ՀՔԾ որոշումը
- ՀՔԾ-ն արձագանքում է Անդրիաս Ղուկասյանին
- Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրգործի շրջանակներում
- Դադարեցվել է Սարի թաղի դեպքերով քննվող քր. գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը
- Սարի թաղի գործով մի քանի ամբաստանյալի խափանման միջոց է փոխվել
- Սարի թաղի գործով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանն ազատ է արձակվել
- Սարի թաղի խուլիգանության հետքերով
- «Սարի թաղի դեպքերով տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց»
- Սարի թաղի կալանավորված բնակիչներից որևէ մեկը չգիտի, իր որ գործողությունն է բերել այդ մեղադրանքի. փաստաբան
- Երթ՝ ի պաշտպանություն Սարի թաղից ձերբակալվածերի
- Սարի թաղի բնակիչները կեղծ մեղադրանքով շարունակում են մնալ կալանքի տակ. Պնդում են հարազատները
- Սարի թաղի զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ
- ՀՔԾ պետի տեղակալը՝ Սարի թաղի դեպքերի մասին
- Սարի թաղի անկարգությունների գործով կալանավարվածն ազատ է արձակվել
- Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողներին խոչընդոտած ևս մեկ անձի ինքնություն է պարզվել՝ Ա. Կ.
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- Ծանր հոդվածով մեղադրվող Սարի թաղի բնակիչը հիմա փաստաբան չունի
- «Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել
- Սարի թաղի բնակիչների կրած վնասները կգույքագրվեն սեղմ ժամկետներում
- Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ
- Սարի թաղից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղափոխված 50 տուժածներից 36-ն արդեն դուրս է գրվել. ԲԿ-ի փոխտնօրեն
- Աչքից զրկված Սայաթը երթի մասնակից չէր. Պատմում է քույրը
- Կուսակցությունների արձագանքը՝ Սարի թաղի դեպքերին (լրացվում է)
- Սարի թաղի բախումների արդյունքում երկու ամսական երեխայի հոսպիտալացման լուրը չի հաստատվել