Հասարակություն 18:04 29/09/2018 Հայաստան

Ո՞ր դեպքում պետք է անհատ տաքսու վարորդներն ազատվեն հարկերից

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը դրական է համարում մասնավոր տաքսիների վարորդներին բոլոր տեսակի հարկերից ազատելու որոշումը, միաժամանակ կարծում է՝ այդ որոշումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ոլորտում։ 

Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր՝  ՀՀ կառավարությունը քննարկում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու հարցը և նախատեսում են մասնավոր տաքսիների վարորդներին ազատել բոլոր տեսակի հարկերից։ Վարչապետը սա կարևոր որոշում է համարում, ինչը դրական կազդի քաղաքային տրանսպորտի խնդրի կարգավորման վրա։ Օրինակ, երեկոյան և առավոտյան ժամերին, երբ  մարդկանց հոսքն ավելի մեծ է, տաքսիների վարորդները հնարավորություն կունենան մարդկանց տեղափոխել մատչելի գներով։ Այսինքն՝ հարկերից ազատվելով տաքսիստները կկարողանան իջեցնել սակագները։

Կարծես թե վատ որոշում չէ, երբ առանց ժամանակ կորցնելու, կարող ես տաքսի նստել, արագ հասնել ցանկացած վայր, բայց հարց է առաջանում՝ արդյոք այդ վարորդները կտեղափոխեն մատչելի գներով, քանի որ անհատ տաքսիստների մոտ հաշվիչներն ընդհանրապես բացակայում են, ամեն մեկն իր գինն է սահմանում, նույնիսկ մինիմալ ճանապարհի համար նրանք պարզապես գումար են «կրակում»՝ 700-1000 դրամ:

Բացի այդ, լուրջ խնդիր է մեքենաների անսարքությունը։ Գաղտնիք չէ, որ մեքենաները ձևական տեխզննում են անցնում, իսկ բուժզննում չեն անցնում, իսկ դրանց բացակայությունը լուրջ սպառնալիք  է դառնում մարդկանց կյանքի և առողջության համար:

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է, նախ պետք է հասկանալ, թե ովքեր են համարվում անհատ տաքսու վարորդներ: Ըստ նրա՝ այսօր մասնավոր են համարվում նաև նրանք, որոնք համագործակցում են առցանց տաքսի ծառայությունների հետ, սակայն նման տարանջատումն արմատապես սխալ է։

Նրա խոսքով՝ 2006 թվականից մի շարք օրենքներն են ընդունվել, իսկ հետո՝ չեղարկվել, իսկ դրա նպատակը եղել է մեկը՝  ոլորտը մոնոպոլիզացնել։ «Ներկայումս Հայաստանում գործում է 40 հազար տաքսի, որից 30 հազարը Երևանում։ Դրանց օրական շրջանառությունը կազմում է մոտ 600 մլն դրամ»,- ընդգծում է Վահագն Սահակյանը։

Ըստ նրա՝  տարիներ շարունակ իրենց ասոցիացիան կռիվներ է տվել մոնոպոլիզացիայի  դեմն առնելու համար, տարբեր փորձությունների միջով են անցել։ «Իրականում մենք հասնում ենք նրան, որ տաքսի ծառայությունները փակվեն։ Օրենք ընդունեցին, որ տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները, 10 տարի և ավելի տարիք ունեցող մեքենաները չեն կարող շահագործել, դրանից հետո ծառայությունների ղեկավարները թարմացրեցին իրենց ավտոպարկերը, բնականաբար, վարկային միջոցների հաշվին։ Սակայն, որոշ ժամանակ հետո 10 տարվա արգելքը հանեցին ու տաքսի ծառայությունում աշխատող վարորդները դուրս եկան գործից, հին մեքենաներն ավելի էժան գնեցին և սկսեցին մասնավոր աշխատել»,- ներկայացնելով այս ոլորտում տարիներ շարունակ  տիրող իրավիճակն՝ ասում է Վահագն Սահակյանը։ 

Հիշեցրեց նաև, թե ինչպես վերացրեցին դեղին համարները, բուժզննման և տեխզննման պահանջները. «Մարդիկ դեղին համարանիշի՝ ալյումինի կտորի համար վճարել էին 17-20 հազար դրամ, հետո դա էլ հանեցին։ Ես երեք տարի պայքարեցի, որ դեղին համարները մնան, բայց ապարդյուն։ Ամեն տարի օրենք են ընդունում, որ սերվիսներին ճնշեն, վերջնականապես փակեն»։

Վահագն Սահակյանը նշում է, որ Երևանում 1100 տաքսի ծառայություններից այսօր մնացել է մոտ 100-ը։ Պատճառը, ըստ նրա, նաև  օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններն են. «Օրինակ, «Յանդեքս» ընկերությունը 2,5 տարի առանց լիցենզիայի աշխատում է, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ Դրա հետևանքով, տաքսի ծառայություններից թիվը զգալի նվազել է, որովհետև անհատ վարորդներն առանց հարկային պարտավորությունների աշխատում են առցանց տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների հետ»։ 

Այսպիսով, Միության ղեկավարն ասում է՝ պետք է հասկանալ, թե ովքեր են համարվում անհատ տաքսու վարորդներ: Նրա բնորոշմամբ,  անհատ տաքսու վարորդներ պետք է դիտարկվեն միայն  նրանք, որոնք իրենց մեքենայով որոշակի ժամերի գումար կվաստակեն օրվա հացի  խնդիրը լուծելու համար:  Բայց եթե անհատ տաքսու վարորդը ներգրավվում է օնլայն տաքսու կազմակերպության մեջ և ստանում է պատվերներ, ապա նա դադարում է լինել անհատ տաքսու վարորդ:

Վահագն Սահակյանը նաև նշում է, որ անկախ նրանից այդ անհատ տաքսիները կվճարեն հարկեր, թե՝ ոչ, անվտանգության տեսակետից ելնելով այդ տաքսիները պետք  է լիցենզիա ստանան, տարեկան մեկ անգամ կամ վեց ամիսը մեկ անցնեն վարորդների համար նախատեսված բոլոր ստուգումները. «Մենք պետք է համոզված լինենք, որ այդ մեքենայի վարորդը թմրամոլ չէ, հարբեցող չէ, մեքենան խնդիր չունի և այլն։ Այսինքն՝ անվտանգության տեսանկյունից լիցենզավորման գործընթացը պետք է մնա, մի բան էլ պետք է խստացնեն պահանջները»։

Բացի, այդ, այդ մեքենաներում պետք է հաշվիչներ լինեն՝  պարտադիր ստուգաչափված։ Նա նաև կողմ է, որ Երևանում ֆիքսված տարիֆ գործի և  տաքսիների մինիմալ սակագինը բոլորի համար նույնը լինի։ «Ես բազմիցս այս խնդրով դիմել եմ պատկան մարմիններին, բայց ինձ ասել են, որ շուկայական հարաբերություններ են, ուստի չեն կարող գին պարտադրել, սակայն հասկանալի է, որ գինը ֆիքսելուց հետո սկսելու են որակի վրա աշխատել»,- ասում է նա։

Նա նաև առաջարկում է, որ օնլայն տաքսիներին լիցենզավորեն ու նրանց համար գործեն նույն պայմանները, ինչ մյուս տաքսիների համար։ Հակառակ դեպքում, ըստ նրա, «Հարկային օրենսգրքում» փոփոխությունները բուն նպատակին չեն ծառայի։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}