Առողջություն 13:44 01/10/2018 Հայաստան

Աննա Հակոբյան. Ես բացահայտեցի, որ քաղցկեղը սարսափելի չէ

ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այս օրերին գտնվում է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում, որտեղ մասնակցում է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Երեկ գագաթնաժողովի բացմանը Աննա Հակոբյանը  ելույթ է ունեցել։ Նրա գրասենյակից հայտնում են, որ գագաթնաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել՝ քննարկելու Հայաստանում ուռուցքաբանության զարգացման հնարավոր ծրագրեր:

Գագաթնաժողովին Հայաստանից մասնակցում են նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը և ուռուցքաբան-քիմիաթերապեւտ Դավիթ Զոհրաբյանը:

Վարչապետի տիկինն իր ելույթում մասնավորապես նշել է.

«Ի՞նչ եմ ես հասկացել այս կարճ ժամանակահատվածում՝ այն պահից, երբ դարձա մեր երկրում քաղցկեղի ամենախոշոր  հիմնադրամի՝ «Սիթի օֆ սմայլի» նախագահ: 

Առաջին՝ ես բացահայտեցի, որ քաղցկեղը սարսափելի չէ:
Երկրորդ՝ որ քաղցկեղը կառավարելու, նրան հաղթելու համար անհրաժեշտ են ընդամենը ֆինանսական ռեսուրսներ, բարի կամք և վճռականություն, որովհետև գիտությունն ու բժշկությունը մնացածն արդեն արել են, այսինքն՝ գտել են այս հիվանդության հաղթահարման բազմաթիվ բանալիներ և անընդհատ շարունակում են կատարելագործել դրանք:
Երրորդ՝ ես հասկացա, որ կան մարդիկ, որոնք ջանք չեն խնայում անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները հայթայթելու և ուղղորդելու համար»։

Նա ընդգծել է՝ այնուամենայնիվ, աշխարհի շատ երկրներում այս հիվանդությունը շարունակում է դատավճիռ լինել, քաղցկեղով հիվանդացած երեխաները շարունակում են մահանալ:

«Մենք ունենք երկրներ՝ հարուստ և զարգացած երկրներ, որտեղ քաղցկեղից մանկական մահացությունը 20 տոկոս է կազմում, և ունենք երկրներ, որտեղ 80-90 տոկոս է կազմում: Ահա սա այն վիճակագրությունն է, որ իմ կարծիքով պետք է օր առաջ փոխվի: Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որ կարողանա հաղթահարել իր հիվանդությունը և չդատապարտվել մահվան:

Իմ խորին համոզմամբ՝ աշխարհում կան բավարար չափով ֆինանսական ռեսուրսներ, որոնք կբավարարեն բոլորին և յուրաքանչյուրին՝ անկախ այն բանից, թե որ երկրում է հիվանդը գտնվում: Պետք ընդամենը կենտրոնացնել այդ միջոցները և կամք ունենալ դրանք ճիշտ և հավասար բաշխելու:

Իհարկե՝ դա հեշտ չէ, ահռելի աշխատանք է, բայց դա նաև մեր այսօրվա հավաքի իմաստն ու նպատակն է: Իմ կարծիքով՝ ամենակարճ ճանապարհը քաղցկեղի առաջնակարգ կենտրոնների ծածկույթի և աշխարհագրության ընդլայնումն ու այդ ծառայությունների հասանելիության ապահովումն է աշխարհի բոլոր անկյուններում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ այնպիսի կենտրոնները, ինչպիսիք Հարվարդում կամ Օքսֆորդում են, չպետք է լինեն մեկը կամ երկուսը, այլ պետք է հիմնադրվեն բոլոր տարածաշրջաններում՝ այդ տարածաշրջանների բոլոր հիվանդներին հասանելի դառնալու և նրանց համապատասխան, որակյալ  ծառայություններ մատուցելու համար:
Եվ թեպետ քաջություն է պահանջվում այս նախադասությունն արտասանելու համար, պետք է ասեմ՝ մենք Հայաստանում ձգտում ենք ահա այդպիսի կենտրոն ստեղծելուն՝ սպասարկելու ոչ միայն մեր երկրի բնակիչներին, այլ՝ ողջ տարածաշրջանի: Մենք, իհարկե, չենք կարող դա անել առանց ձեր աջակցության, բայց ուզում եմ նաև վստահեցնել, որ ունենք բավարար կամք՝ ձեզ համոզելու, ձեր աջակցությունը ստանալու և բարձր մակարդակով այդ խնդիրը լուծելու համար:
Վերջին տարիներին արդեն Հայաստանում մեծ քայլեր են արվել քաղցկեղի հաղթահարման ուղղությամբ: Մեր երկրում մանկական քաղցկեղից մահացությունը 90 տոկոսից նվազել է՝ հասնելով 30 տոկոսի: Եվ մենք կարող ենք այս ցուցանիշներն է՛լ ավելի բարելավել ու համանման առաջընթաց արձանագրել ամբողջ տարածաշրջանում։

Մենք պատրաստ ենք նաև մեզ հասանելի բոլոր միջոցներով աջակցել ու նպաստել, որ նման կենտրոններ հիմնվեն այլ տարածաշրջաններում ևս: Ի վերջո՝ պետք է վերջ դնել այն իրողությանը, երբ ամբողջ աշխարհում քաղցկեղը հարուստի համար՝ հիմնականում բուժելի, իսկ աղքատի համար՝ անբուժելի հիվանդություն է:

Տիկնայք և պարոնայք, իմ երկրում ինձ սպասում են հարյուրավոր քաղցկեղով հիվանդ երեխաներ և մեծահասակներ, և ես շատ եմ ուզում նրանց մոտ վերադառնալ լուրով, որ մենք կարող ենք նրանց օգնել հնարավորինս թեթև տանել հիվանդության ընթացքը, վերջնականապես հաղթահարել այն և լիարժեքորեն ինտեգրվել հանրային կյանքին: Ես շատ եմ ուզում նաև առաջինը հայտնել, որ այնպիսի հիվանդանոց կամ կենտրոն, ինչպիսին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն է (St. Jude Children’s Research Hospital) կամ Հուսեին թագավորի քաղցկեղի կենտրոնը (King Hussein Cancer Center), կհիմնվի նաև մեր տարածաշրջանում, և մարդիկ, որոնց դուռը երբևէ կթակի այդ հիվանդությունը, հնարավորություն կունենան բուժվելու և սպասարկվելու ճիշտ այնպես, ինչպես հարուստ ու զարգացած երկրների քաղաքացիները»։

Աննա Հակոբյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է քաղցկեղի համաշխարհային համայնքի ամենաակտիվ դերակատարներից մեկը լինել և նպաստել այս հիվանդության բուժումը բոլորին հասանելի դարձնելու մեծ գործին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:30
Թշնամու հարձակումից րոպեներ անց թուրքական ԶԼՄ-ներն ուղիղ եթերներ են տալիս առաջնագծից
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար. Արցախի նախագահ
«Սիրելի՛ հայրենակիցներ, Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացման  տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք. ՊԲ
Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
11:15
ՀՀ ՊՆ. Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է. «Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական...
Աղբյուր` Panorama.am
11:13
Հայ երեխաների, կանանց և ԼՂ ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են. ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տարածել է հայտարարություն. «Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա. Արցախի նախագահ
Որևէ մեկը ո՛չ զոհից, ո՛չ վիրավորից, ո՛չ մի կորուստից թող չհուսահատվի, ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում ասում է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
11:04
ՀՅԴ. Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր առավոտյան ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արցախի Մարտունու շրջանում քաղաքացիական երկու անձ է զոհվել՝ կին ու երեխա
Արցախում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը  տեղեկացնում է. «Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
10:58
«Հայրենիք». Մի կողմ դնելով իշխանություննեերի հետ տարաձայնությունները՝ նպաստելու ենք հաղթանակին
Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Վաղ առավոտից ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
10:54
ԱԱԾ. ԱՆհրաժեշտ է լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
10:49
Բացի բուն մարտական գործողություններից, Ադրբեջանն իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
10:45
Այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,  թշնամին...
Աղբյուր` Panorama.am
10:34
Ադրբեջանի հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տարածել է հայտարարություն. «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային...
Աղբյուր` Panorama.am
10:26
ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ
ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
10:24
Արցախի նախագահը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
10:09
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է. Չոբանյան
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրում է.  «Սիրելի Տավուշեցիներ, Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել...
Աղբյուր` Panorama.am
10:01
Այս պահին համախմբվել է պետք. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը Արցախի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է. «Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային...
Աղբյուր` Panorama.am
09:55
Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Արցախի նախագահի վերահսկողության տակ. խոսնակ
«Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Տիգրան Աբրահամյան. Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Տղերքն անընդհատ պատմություն են կերտում։ Ահագին...
Աղբյուր` Panorama.am
09:42
Ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Արծրուն Հովհաննիսյան
Հարգելի հայրենակիցներ ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։...
Աղբյուր` Panorama.am
09:38
Կարեն Վրթանեսյան. Այսօր մենք բոլորս Հայաստանի աշխարհազորն ենք
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Ես՝ որպես...
Աղբյուր` Panorama.am
09:24
Չեք պատասխանում կասկածելի նամակների սոցցանցերում և զանգերի օտար համարներից. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից վերհիշենք տեղեկատվական անվտանգության և հիգիենայի կանոնները՝ 1....
Աղբյուր` Panorama.am
09:24
Ադրբեջանը իր հարձակման արդյունքում կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է. «Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Առավելագույն կազմակերպվածությունը պետք է ապահովել, կանոնակարգել բոլոր գործողությունները. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:11
Թշնամին տանկերի կորուստներ ունի. Արծրուն Հովհաննիսյան
Մարտերը շարունակվում են։ Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի նկատմամբ. ԱԳՆ
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. ՊՆ
Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}