Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է հազարը
Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 1200 մարդու, հայտնել է The Straits Times-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր 832 զոհի մասին։
Սակայն նշվում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն մեծանալ, երբ փրկարարները հասնեն ներկայումս արգելափակված Դունգալա բնակավայր, որը եղել է երկրաշարժի էպիկենտրոնին մոտ։
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի պատճառով մոտ 16․700 մարդ տեղահանվել է։ Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,5 մագնիտուդ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում