Տնտեսություն 12:15 01/10/2018 Հայաստան

«Կամար» բիզնես կենտրոնում ամենամեծ տարածքը զբաղեցնում է Ամերիաբանկը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է  «Կամար» բիզնեսի կենտրոնի հանդիսավոր ներկայացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Ամերիա» խմբի Խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ  ղեկավար անձնակազմը, «Կամար» բիզնես կենտրոնում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները, այլ հյուրեր և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Ամերիաբանկ» ընկերությունից հայտնում են՝ ելույթներով հանդես են եկել «Կամար» նախագծի ղեկավար Արտաշես Կազախեցյանը, շենքի գլխավոր կապալառու «Հորիզոն 95» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Գագիկ Գալստյանը, Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը, քանդակագործ Դավիթ Երևանցին:

Բիզնես կենտրոնի թանգարանում հյուրերը ծանոթացել են շենքի պատմությանը, այնուհետև շրջայց են կատարել բիզնես կենտրոնում ամենամեծ տարածք զբաղեցնող Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և «Կամար» մասնաճյուղում: Տեղի է ունեցել նաև շենքի պատմությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրություն:

Ընկերությունը տեղեկություններ է տրամադրել բիզնես կենտրոնի մասին.

Ընդհանուր տեղեկություններ  «Կամար» բիզնես կենտրոնի մասին

• «Կամար» բիզնես կենտրոնի ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները: Շենքը նախագծվել է 2014թ-ին:
• Ծառի մետաղյա քանդակի հեղինակներն են.
 ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը
 քանդակագործ Դավիթ Երևանցին
• «Կամար» բիզնես կենտրոնը միավորում է 3 տարբեր ժամանակաշրջանի 
շենքերը` ցարական, խորհրդային, ժամանակակից.
 «Սև» շենքը, որը կառուցվել է Ամասիայի սև տուֆից, ինչով և պայմանավորված է շենքի անունը, կառուցվել է թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով` 1910թ-ին: Այն եղել է ժամանակին տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքը, ուր մինչ այսօր էլ իրականացվում է բանկային գործունեություն:
 Գյուղատնտեսական բանկի շենքը կառուցվել 1926թ-ին` ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի նախագծով, որի կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին:


BREEM հավաստագիր
«Կամար» բիզնես կենտրոնն Ա դասի առաջին «կանաչ» բիզնես կենտրոնն է Հայաստանում: Արժանացել է BREEM հավաստագրի:
• BREEM-ը 1990թ-ին բրիտանական BRE Global ընկերության կողմից ստեղծված մեթոդաբանություն է: BREEAM (Building Research Establishment Environmental Assessment Method, թարգմ.՝ «շենքի էներգաարդյունավետության գնահատման մեթոդ»):
•  «Կամար» բիզնես կենտրոնը Հայաստանում BREEAM հավաստագրին արժանացած առաջին նախագիծն է: Այն իր էկոարդյունավետությամբ գերազանցում է Հայաստանի գրեթե բոլոր շենք-շինություններին:  BREEAM հավաստագրի ստացումը ենթադրում է մի շարք բարձրակարգ չափանիշների պարտադիր ապահովում կառույցի երեք հիմնական փուլերում` նախագծման, շինարարական և հետշինարարական:
• «Կանաչ» շենքերի կառուցման ընթացքում օգտագործվում են շրջակա միջավայրի համար բացառապես անվտանգ նյութեր: Օգտագործվող շինանյութի որակն ու դիմացկունությունը ապահովում են կառույցի երկարակեցությունը, իսկ էներգախնայող համակարգերը թույլ են տալիս նվազեցնել կոմունալ ծախսերը մինչև 35%:

ԹԱՆԳԱՐԱՆ
• Կարևորելով մեզ հասած պատմական ժառանգությունը և սերունդներին փոխանցելու առաքելությունը` «Կամար» բիզնես կենտրոնում ստեղծվել է թանգարան, որտեղ ներկայացված են բացառիկ լուսանկարներ Երևանի, Թբիլիսիի արխիվներից, հավաքագրված է հսկայական ինֆորմացիա «Սև» շենքի, Գյուղատնտեսական բանկի շենքի, դրանց միջև տարբեր ժամանակներում տեղակայված տարատեսակ կառույցների և հարակից կառույցների, ընդհանուր հրապարակի վերաբերյալ:
• Արխիվային նյութերի ուսումնասիրությունների ժամանակ է բացահայտվել «Սև» շենքի իրական ճարտարապետը` Միքայել Օհանջանյանը: Մինչև վերջերս շենքի ճարտարապետ էր համարվում Բորիս Մեհրաբյանը:

ԳԻՐՔ
Տպագրվել է նաև ողջ պատմությունը ներկայացնող գիրք, ուր տեղ են գտել տարբեր մասնագետների` ճարտարապետների, պատմաբանների գնահատականները «Կամար» բիզնես կենտրոնի վերաբերյալ, հետաքրքիր փաստեր, երևանցիների հիշողություններ:

Կամարի կանաչ պատը
• «Կամար» բիզնես կենտրոնի կանաչ պատը, որն աշխարհում ամենամեծերից է, ունի 20 մ բարձրություն, ընդհանուր մակերեսը կազմում է 160 քմ։
• Ուղղահայաց կանաչապատման ամենակարևոր առավելությունը յուրահատուկ թարմությունն ու բնական տեսքն է, որ ունի շինությունը։ Բացի այդ, կանաչ պատը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում և նվազեցնում է աղմուկը: Այն ծառայում է նաև որպես արևի ճառագայթներից պաշտպանող ծածկ՝ մեղմացնելով շոգը 8-10 աստիճանով։
• Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար յուրաքանչյուր պատի տակ կառուցվել են փոքրիկ ջրվեժներ, որտեղից ջուրը գոլորշիանում է` ստեղծելով լրացուցիչ խոնավություն:

Շենքի վերաբերյալ ընդհանուր տեխնիկական տվյալներ և այլ մանրամասներ
• Շենքն ունի 9 հարկ, ստորգետնյա կայանատեղի` 4.8 հազ. քմ` 100 մեքենայի կայանման հնարավորությամբ: Էլեկտրական մեքենաների համար նախատեսված է լիցքավորման կայան:
• Շենքի տանիքում գործում է արևային կայան: 
• Շենքում գործում է 8 վերելակ, որոնք էներգախնայող են և իջնելիս ռեգեներացիայի միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա: Յուրաքանչյուրը կարող է տեղափոխել 15 մարդ, 5 րոպեում բոլորը միասին` 525 մարդ:
• Հարկերի ծածկերը պրեդալ տեսակի են` բաղկացած երկաթբետոնե միաձույլ տարրերից, որոնց միջև ընկած հատվածներում տեղադրված է հատուկ մեկուսացնող նյութ, որն ունի ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություն:
• Պատուհանները եռաշերտ ապակեպատումով են` ապակիները հատուկ էներգախնայող հնարավորությամբ:
• Բոլոր լուսային սարքերը էներգախնայող led տեսակի են:
• Շենքում մաքուր օդն ապահովվում է 10 առանձին ավտոմատ սարքավորումների միջոցով:

Ամերիաբանկի գլխամասային գրասենյակը 
Ամերիաբանկի գլխամասային գրասենյակի ինտերիերի դիզայնն իրականացված է «Ամերիա քաղաք» թեմայի տրամաբանության ներքո: Հարկերի միջավայրը խորհրդանշում է  քաղաքների զարգացումը` տանելով մեզ անցյալից դեպի ապագա: Ներկայացված են հին Երևանը, արդյունաբերական դարաշրջանը խորհրդանշող ամերիկյան դաուն Թաունը, մեր օրերի կարևոր  գաղափարախոսություներից մեկը` էկոլոգիական քաղաքը խորհրդանշող կանաչ քաղաքը  և նորարարական զարգացած տեխնոլոգիաների ապագայի քաղաքը:

Բոլոր հարկերում  աշխատասենյակները և հանգստյան գոտիները ձևավորված են այս 4 կոնցեպտի ներքո:

Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղը
• Ինտերիերում պահպանված են պատմական շենքի տուֆե քարերը, որոնք համադրված են ժամանակակից դիզայներական լուծումների հետ:

• Սպասարկման սրահը կառուցված է ժամանակակից ամենաբարձր պահանջներին համապատասխան, հագեցած է գերժամանակակից տեխնոլոգիական միջոցներով:
• Մասնաճյուղն ունի իր առանձին հանդիպումների սրահը:
• Տեղակայված է 4K որակի վիդեոպատ:
• Մասնաճյուղն ունի պահատուփերի սրահ:
• Սրահին կից գործում է 24/7 ռեժիմով աշխատող Express Banking համակարգը:















Լուսանկարները՝ «Ամերիաբանկ» ընկերությանն են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}