Ֆինլանդիայի նախկին վարչապետը ցանկանում է զբաղեցնել ԵՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնը
Ֆինլանդիայի նախկին վարչապետ Ալեքսանդր Սթաբը նախօրեին մեկնարկեց իր արշավը՝ հաջորդ տարի Եվրոպական խորհրդարանի ընտրություններում աջակենտրոն ուժերին առաջնորդելու ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնը զբաղեցնելու համար, -այս մասին գրում է Politico-ն։
50-ամյա Սթաբը, ով եղել է նաև ԱԳ նախարար, ֆինանսների նախարար ու նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, երկրոդ թեկնածուն է, ով հայտարարում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ու 2019-ի մայիսին ընտրություններում այն առաջնորդելու մասին։ Առաջին թեկնածուն Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբի ղեկավար Մանֆրեդ Վեբերն է, ով հայտարարեց իր թեկնածության մասին նախորդ ամիս։
Սթաբը, ով ներկայումս Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն է, լրագրողներին ասել է, որ ընկերների խրախուսումներից հետո որոշել է պայքարել ԵԺԿ նախագահի, այնուհետ արդեն ԵՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։
«Ես սա անում եմ, առնվազն ցանկանալով լինել Եվրոպայի հաջորդ սերնդի թեկնածուն»,-ասել է Սթաբը։
Սթաբի ընտրության դեպքում նա կլինի առաջին սկանդինավցին, ով զբաղեցնում է այդ պաշտոնը։
ԵԺԿ-ն իր թեկնածուին կընտրի նոյեմբերին՝ Հելսինկիում կայանալիք համագումարում։ Թեկնածուների առաջադրումը կլինի մինչև հոկտեմբերի 17-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին