Թրամփը հայտարարել է իր քաղաքական ընդդիմախոսների ցածր IQ-ի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մինեսոտա նահանգում իր համակիրների առաջ ելույթի ժամանակ հայտարարել է, որ ընտրողները չպետք է իրենց ձայնը տան դեմոկրատներին միջանկյալ ընտրություններում, քանի որ նրանց մի մասն ունի ցածր IQ,-այս մասին գրում է gazeta-ն։
Թրափը հայտնել է, որ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Մակսին Ուոթերսը կարող է գլխավորել ֆինանսական ծառայությունների կոմիտեն։ Նախագահը գտնում է, որ Ուոթերսը չի համապատասխանում այդ պաշտոնին՝ ցածր IQ-ի պատճառով։
«Ես ուզում եմ, որ դուք դադարեք քվեարկել արմատական դեմոկրատների օգտին»,-ելույթն այսպես է եզրափակել Թրամփը։