Տնտեսություն 13:08 08/10/2018 Հայաստան

Էդվարդ Արզումանյանի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի և Գազպրոմ Արմենիայի պարզաբանումների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել Էլեկտրաէներգիայի և գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի փորձագետ Էդուարդ Արզումանյանի՝ լրատվամիջոցներով տարածված հարցազրույցի վերաբերյալ:

Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների, վարչապետի էներգետիկայի գծով խորհրդականին կից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունները բերել են այն եզրակացության, որ ամենաքիչը 10 տոկոսով հնարավոր է գազի սակագինը հենց այսօր նվազեցնել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել ամենաքիչը 10 դրամով:

ՀԷՑ-ի պարզաբանման մեջ ասվում է.

«Սնանկության եզրին հասցված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք է բերվել «Տաշիր»  ընկերության խմբի կողմից ՀՀ կառավարության խնդրանքով։ Ձեռքբերման պահին էլեկտրաէներգիայի սակագինը ՀՀ-ում արդեն բարձրացվել էր, և «Տաշիր» -ը որևէ կերպ այդ որոշման վրա ազդել չէր կարող։ Նշենք, որ սակագնի փոփոխության մասին որոշումն ընդունվել է 2015թ․ հուլիսի 1-ին, իսկ «Տաշիր»-ի մասնագիտական խումբն սկսել է իր աշխատանքը 2015թ․ օգոստոսին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք բերելու որոշումը, բնականաբար, չէր կարող ընդունվել մեկ օրում, քանի որ դա բազմաշերտ ու լիարժեք ուսումնասիրություն պահանջող գործընթաց է:

Շուրջ 2 ամիս «Տաշիր»-ի մասնագիտական խումբը համապատասխան տնտեսագիտական վերլուծություններ է կատարել, սակայն որևէ կապ չի ունեցել Ընկերության կառավարման կամ սակագնի ձևավորման հարցերի հետ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սակագնային մարժայի մեթոդաբանության համաձայն՝ շահութաբերությունը սեփականատերերից անկախ և ֆիքսված մեծություն է: Այն հաշվարկվում է ոչ թե նախորդ տարիների կորուստների, վնասների կամ անարդյունավետ ծախսերի, այլ Ընկերության կատարած փաստացի ներդրումների հիման վրա: Ավելացնենք նաև, որ «Տաշիր» ընկերությունների խումբը կատարել է ձեռք բերման ժամանակ իր վրա դրված բոլոր պարտավորությունները. մարվել են ժամկետանց բոլոր պարտքերը, կազմվել են ֆինանսական առողջացման և 10 տարվա ներդրումային ծրագրեր, ներդրվել են կառավարման միջազգային ստանդարտներ (ISO 9001, 50001, 14001):

2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, պայմանավորված էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից կրած 24 մլրդ դրամ վնասով: Պատճառը ոչ թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ կառավարումն էր, այլ արտադրող կայանների՝ էլեկտրաէներգիայի կառուցվածքի պլանավորումից շեղումը:
Այժմ՝ 2015 թ. սակագինը 6,6 դրամ բարձրացնելու մասին:

6,6 դրամի մեջ «ՀԷՑ»-ի մասնաբաժինն ընդամենը 4,09 դրամ է, իսկ 2,51 դրամը համակարգի մյուս մասնակիցների բաժինն է: Ընդ որում, այդ 4,09 դրամն ամբողջովին նախորդ տարիներին, 2013-2014 թթ., էլեկտրաէներգիա արտադրող կայանների՝ արտադրության կառուցվածքից շեղման փոխհատուցումն է, որը հստակ արտացոլված է նաև միջազգային հեղինակավոր «Դելոյթ Էնդ Տուշ» խորհրդատվական կազմակերպության եզրակացության մեջ: 2015 թ. պարտքերը մարելու նպատակով սակագնի բարձրացումից հետո «Տաշիր» հիմնադրամը կառավարության հետ սկսեց իր միջոցների հաշվին 50%-ի սկզբունքով սուբսիդավորել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը: Կարծում ենք՝ անհեթեթ է սակագինը բարձրացնելը և միաժամանակ դրա հետևանքով սուբսիդավորում իրականացնելը: Սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է մոտ 7 մլն ԱՄՆ դոլար։

Սակագնի բարձրացումից ստացված գումարն Ընկերությունը սահմանված ժամկետում ամբողջովին ուղղել է 2016-2017 թթ. արտադրող կայանների հանդեպ կուտակված պարտքերի մարմանը: Ինչ վերաբերում է շահույթին, «Տաշիր» ընկերությունների խումբը մինչ օրս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասով մի լումա դիվիդենտ չի ստացել:

Փոխարենը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ հաստատել է 10 տարվա ներդրումային ծրագիր, որը հնարավոր է դարձել իրականացնել միայն նախատեսվող շահույթի մի մասի ստացումը հետաձգելով մոտ 20 տարով: Բոլոր ներդրումային ծրագրերը հանձնաժողովում քննարկվել են սակագնի վրա լրացուցիչ բեռ չավելացնելու սկզբունքով։
Այսօր Ընկերությունը միջազգային ֆինանսական ու ներդրումային կազմակերպությունների հետ ունի պայմանագրեր ու պայմանավորվածություններ, որոնք ուղղված են Ընկերության 10 տարվա ներդրումային ծրագրի իրականացման ֆինանսավորմանը (վարկերն էլ ներգրավվել են ՀՀ-ում գործող ցածր՝ 2,7-3,7 % դրույքով): Եվ նման ոչ պրոֆեսիոնալ ու չհիմնավորված հայտարարությունները վտանգում են Ընկերության միջազգային համագործակցությունը։
Արտադրող կայանների նկատմամբ կուտակված պարտքերը մարելուց հետո Ընկերության չափաբաժինը 5,63 դրամով նվազել է, ինչը թույլ է տվել 2016 թ. օգոստոսի 1-ից սակագինը նվազեցնել 2,58 դրամով: 5, 63 դրամով նվազեցնել հնարավոր չէր, քանի որ 3.05 դրամը վերաբերում էր համակարգի այլ մասնակիցներին: Սակագնի՝ 2,58 դրամով նվազեցման որոշումն ընդունվել է 2016 թ., 1,42 դրամովը՝ 2017-ին և սոցիալապես անապահով խավերի համար 10 դրամով նվազեցումը՝ 2018 թ.: Ի դեպ, սա Ընկերության սեփականատիրոջ բարի կամքի դրսևորումն է, որի մասին որոշումն ընդունվել էր ՀՀ վարչապետի հետ քննարկումների արդյունքում։

Նշենք նաև, որ թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի 30 դրամի և թե՛ այսօրվա 45 դրամի պարագայում «ՀԷՑ»-ի մասնաբաժինը կազմել է 11,06 դրամ։ 

Ստորև ներկայացնում ենք էլեկտրաէներգիայի սակագներն ու «ՀԷՑ»-ի մարժան՝ ըստ տարիների.


                                                     Սակագին                                        ՀԷՑ մարժա

2010-2011 թթ․ 25 դրամ 11,2 դրամ
2013-2014 թթ․ 39 դրամ 11,8 դրամ
2014-2015 թթ․ 42 դրամ 12,5 դրամ
2015-2016 թթ․ 49 դրամ 16,1 դրամ
2016-2017 թթ․/2017-2018 թթ․ 45 դրամ 11,8 դրամ

Ինչպես երևում է աղյուսակից, էլեկտրաէներգիայի այսօրվա սակագնում արտացոլված է գրեթե նույն միավորը, որն առկա էր 2013-2014 թթ․, այն դեպքում երբ 2010 թ․տարադրամի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի դիմաց կազմում էր 385 դրամ, իսկ այսօր` 485 դրամ։

Ամփոփելով վերն ասվածը՝ հավելենք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը երբեք որևէ հարցով չի դիմել: Այդ խմբի վերլուծությունները վկայում են կարգավորման ոլորտի տարրական գիտելիքների բացակայության մասին և ի ցույց դնում սակագնային քաղաքականության մեթոդաբանության չիմացությունը: Իսկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի կարծիքն ու մոտեցումները անհեթեթ ու անբովանդակ բարբաջանք են հիշեցնում։

Պատրաստ ենք հանգամանալից պատասխանելու բոլոր հարցերին: Ակնկալում ենք, որ մոտեցումները կլինեն պրոֆեսիոնալ և ոչ թե սիրողական մակարդակով՝ ոչնչով չհիմնավորված «ուսումնասիրությունների» հիման վրա»:  

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն էլ արձագանքելով Էդվարդ Արզումանյանին՝ ընկերության   գործունեությանը առնչվող եզրահանգումները համարել է անհիմն և, Ընկերության կարծիքով, կրում են ապատեղեկատվական բնույթ:

««Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրված գումարները ներառված չեն և չէին կարող ներառված լինել ոչ բնական գազի ոլորտին առընչվող Ընկերության հայտերում ու ներդրումային ծրագրերում և, հետևաբար, ոչ էլ բնական գազի սակագների կառուցվածքի ծախսային որևէ  հոդվածում: Այն է, բնական գազի սակագներում որևէ  ֆինանսական միջոց նախատեսված չէ Ընկերության կողմից իրականացվող այլ (չլիցենզավորվող) գործունեության ոլորտներում՝ նույն թվում «ՄարրիոթԾաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ներդրումների համար:
Ինչ վերաբերում է շահագործման ծախսերի, կորուստների, կալորիականության վերաբերյալ բանախոսի կողմից բարձրացված հարցերին, ապա դրանց հիմնավորումները և մեկնաբանությունը մասնագիտական բնույթ են կրում և հանրայնացվում են առնվազն յուրաքանչյուր անգամ սակագների սահմանման ժամանակ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մտահոգությունն է առաջացնում այն, որ Ընկերության համար անհասկանալի դրդապատճառներով, առանց որևէ մասնագիտական հիմնավորման և գոնե նախնական կարգով համատեղ քննարկումների, կատարվել է էներգետիկ փորձագետին ոչ հարիր հայտարարություն»,- ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հայտարարությունում:

Նշենք, որ այսօր հայտարարությունն է տարածել նաև Էդվարդ Արզումանյան՝ պատասխանելով իր հայտարարություններին հաջորդած արձագանքներին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների, մասնավորապես՝ դրանց նվազեցման հնարավորությունների վերաբերյալ օրերս տված հայտարարության վերաբերյալ  իրենց կարծիքն են հայտնել ինչպես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, այնպես էլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հատկանշական է այն, որ վերջինների հայտարարությունների մեջ կարմիր թելի նման անցնում է իմ հայտարարության «ապատեղեկատվական բնույթի» և «հանրությանը մոլորեցնելու նպատակ ունենալու» մասին պնդումները: ՀԾԿՀ-ի և վերջինիս կողմից վերահսկվող տնտեսվարող սուբյեկտի այս փոխհամաձայնեցված տեղեկատվական հարձակումը ցույց է տալիս, որ վերջիններս, թերևս, գտնվելով ցայտնոտային իրավիճակում, մոռացել են, որ գտնվում են բովանդակային առումով հակադիր կողմերում: Մեկը կարգավորում և վերահսկում է, մյուսը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում:

Անդրադառնամ այդ փոխհամաձայնեցված հայտարարությունների հիմնական հարցերին:

Նախ, ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ կողմից կատարված եզրահանգումները Վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի եզրահանգումները չեն, այլ իմ ու իմ համախոհ գործընկերների, այդ թվում և այդ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող փորձագետների  անձնական մասնագիտական կարծիքներն են, ուստի անիմաստ է աշխատանքային խմբի դեմ ուղղված այս ագրեսիվ տեղեկատվական հարձակումը: Այս իմաստով խորհուրդ ենք տալիս խնայել ուժերը, քանի որ դրանք ապագայում պետք կգան: Աշխատանքային խմբի անդամները, որոնք «ինչ-որ» փորձագետներ չեն, ինչպես նշել է իր հայտարարության մեջ ՀԾԿՀ-ն, արդեն տևական ժամանակ է ուսումնասիրում են իր առջև դրված խնդիրները և ոչ հեռու ապագայում կհանրայնացնի իր համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները: Խիստ կասկածում եմ, որ այդ ժամանակ ՀԾԿՀ-ն ընդհանրապես ի զորու կլինի դրանց վերաբերյալ ինչ-որ էական հայտարարություններ անել:

Ավելացնեմ, որ արդեն ստացվում են տարբեր այլ փորձագետների դրական արձագանքները իմ հայտարարությանը՝ սակագների նվազեցման հնարավորություններին
Այժմ խոսեմ սակագների նվազեցման հնարավորությունների մասին:

Իմ այն պնդումը, որ գազի սակագինը հիմնավոր չէ, պատճառաբանվում է նախ և առաջ դրա գոյացման տրամաբանությունից: Այսպես, ռուսական գազը արդյունահանվում և մոտ 4000-5000կմ մինչև Հայաստանի սահմանը հասնում է ընդամենը արժենալով 150 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում այն մատակարարվում է մոտ 80% ավելի գնով: Առանց այս անհասկանալի գնային թռիչքը ողջամտորեն հիմնավորող որևէ փաստ մատնանշելու՝ ՀԾԿՀ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեզ մեղադրում են «անհիմն» դատողություններ անելու մեջ: Կարծում եմ, որ վերջինների մոտ ձևավորվել են «հիմնավորի» մասին տրամաբանորեն հակառակ պատկերացումներ: Կարծում եմ, գազի ոչ ողջամիտ գնագոյացումը պայմանավորված է հիմնականում համակարգի իռացիոնալ և թերի կառավարման արդյունքում:

Բերենք օրինակներ՝

-գազի համակարգերում գազի տեխնիկական փաստացի կորուստները հաշվառկվում  են ուռճացված ու սխալ (տեխնիկապես անհնար է բարձր ճնշման գծային գազատարում տարիներ շարունակ կրկնվի կորուստների միևնույն մեծությունը 3%-4%, անգամ եթե դա այդպես է՝- դա նշանակում է, որ չիեն կատարվել տեխնիկական համապատասխան միջոցառումներ դրանց վերացման համար, չնայած այդ նպատակներով անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությանը սակագների հաշվարկներում)

- տարեկան մոտ 10 մլրդ դրամի շահագործման ու պահպանության ծախսերը կատարվում են  ոչ էֆեկտիվ և անարդյունավետ

- Առկա են ՀԾԿՀ գազի սակագների հաշվարկի մեթոդաբանությամբ չսահմանված «այլ սպառողներ» , այսինքն՝ կան սպառողներ, որոնց վրա չեն տարածվում սակագները և ծախսված գազի դիմաց չեն կատարվում վճարումներ:

Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա նշեմ հետևյալը.

Հիմնական գործոնները, որոնց հաշվառմամբ եզրահանգել են սակագնի 10 դրամով նվազեցնելու հնարավորության մասին, հետևյալն են՝

-այն բոլոր գործոնները, որոնք հիմք են հանդիսացել 2015թ. օգոստոսի 1-ից սակագինը 6,93 դր. բարձրացնելու համար, դրանից 11 ամիս անց համաձայն հաշվետվությունների և մամուլում ՀԷՑ-ի կողմից հրապարակումների, հաջողությամբ հաղթահարվել էին և սկսած 2016թ. հուլիսի 1-ից ՀԷՑ-ն  աշխատում էր շահույթով և նույնիսկ գերշահույթով:

-էլեկտրաէներգիայի կորուստների պլանային-հաշվարկային մակարդակը սխալ է, որ հաջորդ տարիների համար թողնվել է նույնը, ինչ եղել է 2015 թվականի վերջին՝ 11,03%: Այնինչ, արդեն այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 8%: Ըստ հաշվարկների դրանից ստացված լրացուցիչ եկամուտը տարեկան կազմել է մոտ 2մլրդ ՀՀ դրամ:

-որպեսզի դուրս գային 2015թ. ֆինանսական ճեղքվածքից և սակագինը 6,93 դրամ բարձրացնելու գործոններից մեկը եղել է  ՀԷՑ-ի մաշվածության նորմատիվը 4%-ից  մինչև 8% անհիմն բարձրացնելն էր, սակայն մինչև այժմ սակագնում ընդունված է 8% չափով (տարեկան մոտ 4 մլրդ. դրամ):

Կան և ուրիշ հանգամանքներ (արտադրող կայանների սակագների վերանայում) և այս բոլորը միասին անհրաժեշտություն է առաջացրել վերահաշվարկել ՀԷՑ-ից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկի գործընթացը և այն համաձայնեցնել լիազոր մարմինների հետ:

Գազի սակագնի մոտ 10% իջեցումը նույնպես ազդելու է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վրա, որը կլինի լրացուցիչ հանգամանք էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ նվազեցման համար:

Առանձին խոսակցության առարկա է նախկին «Որոտանի» ՀԷԿ-երի համակարգը  2015թ. «Կոնտուր-Գլոբալին» վաճառելու հիմնավորումներն ընդհանրապես և դրանից հետո նրա սակագնի մոտ 2 անգամ 1 տարվա ընթացքում մեծացնելը, որը և 2015թ. Սակագների բարձրացնելու պատճառներից մեկն է, քան կար երբ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը պետական սեփականություն(Որոտանի սակագինը մինչև ապապետականացումը մոտ 3-4 անգամ ավելացվել է,իսկ ապապետականացումից հետո ևս 2 անգամ):

Վերը նշվածի հաշվառմամբ, բարձրացրել ենք էլեկտրաէներգիայի սակագնի առնվազը 10 դրամ նվազեցնելու միտքը:

Բացի այդ, կոչ ենք անում էներգետիկայի նորանշանակ նախարարին և ՀԾԿՀ-ին հնարավորինս շուտ կազմակերպել քննարկումներ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունների մասին: Ձևաչափի առումով, առաջարկում եմ քննարկմանը ներգրավել վերջերս ստեղծված ուսումնասիրություններ կատարող բոլոր աշխատանքային խմբերից, էներգետիկայի նախարարությունից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից  ինչպես նաև հասարակական կազմակերպություններից 2ից- 3 -ական ներկայացուցիչների: Քննարկումները լինեն բաց՝ ամբողջությամբ լուսաբանվող: Արդյունքում բոլորիս, այդ թվում՝ հանրությանը, պարզ կդառնա, թե արդյոք գործող սակագներն արդարացված են թե ոչ:

Կարծում եմ վերոնշյալ կամ նման ձևաչափի քնարկումը կբխի միայն հանրային շահից և մեկընդմիշտ վերջ կդնի սակագների շուրջ տարիներ ի վեր ձևավորված տարաձայնությունները»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}