Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է միասին ժողովրդավարությունը պաշտպանել ԵԽԽՎ-ում
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է համատեղել ուժերը և ԵԽԽՎ-ում ներկայացնել ժողովրդավարական սկզբունքները։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Վոլոդինը նշել է, ԵԽԽՎ-ն ունի 47 անդամ, սակայն «թույլ է տրվել որոշում, որը ազգային պատվիրակությանը զրկում է ձայնի իրավունքից»։
Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է միավորեն ջանքերն այն խորհրդարանական կառույցներում, որտեղ երկուսն էլ ներկայացված են՝ պաշտպանելու ազգային պատվիրակությունների իրավունքները, ընդհանուր տեսակետերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ը սատարում է Իդլիբի հարցով ռուս-թուրքական համաձայնագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ