Քաղաքական 18:06 09/10/2018 Հայաստան

ՀՀԿ-ն «ոչ» է ասում ԸՕ-ն «սղղցնելու» փորձերին. Արմեն Աշոտյան

«Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը մշակվել է՝ չապահովելով լայն քաղաքական կոնսենսուս՝ այնպես, ինչպես մեզ հորդորում էին եվրոպացի գործընկերները։ Այն մշակվել է՝ կառավարության կողմից չներառելով խորհրդարանական ուժերի մասնակցությունը։ Նախագիծը ենթադրում է բավականին կարդինալ փոփոխություններ, որոնցից հետո՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիների՝ առնվազն 6 ամիս պետք է, որպեսզի ընտրություններ կազմակերպվեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Եթե իշխանությունն իրոք ուզում է խաղալ ժողովրդավարական խաղ, ապա պետք է ԸՕ նախագծի լրամշակում արվի հիմա՝ ԱԺ-ում՝ ներառելով խորհրդարանական ուժերին, լինի Վենետիկի հանձնաժողովի փորձաքննություն, հնարավոր ընդունումից հետո հետևողական լինի՝ դնելու այդ վեց ամսվա ժամկետը։ Ես մեկ անգամ ևս բացատրեցի, թե ինչու ենք ասում, որ արտահերթ ընտրությունները պետք կայնանան գալիք մայիսին։ Մայիսը ոչ միայն կառավարության կողմից ծրագրի հաստատման մեկ տարին է, այլ իր ներքո ունի հստակ տրամաբանություն և բովանդակություն։

Խորհրդարանական ձևաչափի համագործակցությունն ավարտվեց այնտեղ, որտեղ խորհրդարանական հանձնաժողովը ձևակերպեց իր մոտեցումները և տվեց կառավարությանը։ Կառավարությունը վերցրեց այդ մոտեցումները, առանց խորհրդարանական ուժերի հետ կոնսուլտացվելու և աշխատելու, գոնե կարող եմ պնդել, որ ՀՀԿ խմբակցության որևէ ներկայացուցիչ չի հրավիրվել լրացուցիչ քննարկումներին, չի մասնակցել բուն նախագծի քննարկումներին ու մշակմանը։ Ակնհայտ է, որ խորհրդարանի կողմից տրված կարծիքը վերցրել են որպես տեղեկանք, որտեղ ուզել՝ ներառել են, որտեղ չեն ուզել՝ չեն ներառել»- նշեց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն պետք է արմատախիլ անել երկրից, պատգամավորը այն շատ վտանգավոր որակեց։

«Այս հայտարարության տակ ես չեմ տեսնում ժողովրդավար վարչապետ, չեմ տեսնում երկրի ղեկավարի, որը պատրաստ է լինել բոլորի վարչապետը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Նիկոլ Փաշինյանը չի ասել՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Հանրապետական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի»,- շեշտեց նա։

Հարցին՝ ՀՀԿ-ն ո՞ւմ է համարում իրեն գործընկեր ուժ՝ կուսակցության փոխնախագահը շեշտեց՝ մինչև հոկտեմբերի երկուսն իրենք խորհրդարանում որպես ընդդիմություն մենակ են եղել։

«Մենք հարգում ենք «Ծառուկյան» խմբակցության հուշագիրը, իրենց որոշումն է։ Դեռ չգիտեմ՝ ՀՅԴ-ն ունի՞ վերջնական փաստաթուղթ, թե ոչ։ Իրենց ցանկացած որոշումն էլ պատրաստ ենք ընդունել, ինչպես նաև պատրաստ ենք ընդունել մեր այն գործընկերների որոշումը, որ ՀՀԿ խմբակցության անդամ են, սակայն այս օրերին հայտնեցին այլ տեսակետ։ ՀՀԿ խմբակցությունը մնում է Ազգային ժողովում, մնում է իր քաղաքակն տեսակետների մեջ, այն է՝ արտահերթ ընտրություններին՝ այո, հապճեպ ընտրություններին՝ ոչ, ԸՕ բարեփոխումներին՝ այո, ԸՕ-ն «սղղցնելու» փորձերին՝ ոչ, ժողովրդավարությանն՝ այո, սահմանադրականության խախտման ցանկացած փորձին՝  ոչ»,- նշեց Աշոտյանը՝ միաժամանակ հայտնելով, որ դեռ չգիտի՝ արդյոք այլ կարծիք հայտնած գործընկերներին կհեռացնեն խմբակցությունից։ 

Խորհրդարանականն ափսոսանք հայտնեց, որ ՀՀ վարչապետը երկրի օրենսդիր մարմինը համարում է դե ֆակտո լուծարված։

«Դե ֆակտո լուծարված ԱԺ-ն ինչպե՞ս է նրա բերած օրենսգիրքը քննարկելու։ Դե ֆակտո լուծարված ԱԺ-ն ո՞նց է քննարկելու պետական բյուջեն։ Բյուջեն ո՞վ պետք է հաստատի, Ընտրական օրենսգիրքն ո՞վ պետք է քննարկի. դե ֆակտո լուծարված Ազգային ժողո՞վը։ Վերջին տարիներին դեպք չի եղել, որ օրացուցային տարի մտնենք առանց բյուջեի։ Այդ դեպքում թող բյուջե  ընդհանրապես չուղարկեին, ասեին՝ այս ԱԺ-ն լուծարված է, չենք ուղարկելու։ Բայց ինչպես գիտեք, արդեն հաջորդ շաբաթ տարբեր հանձնաժողովներում սկսվում է բյուջեի քննարկումը»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Վերջում  պատգամավորն անդրադարձավ ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ իրենք ԵԽԽՎ մոնիտորինգի մոտ արդարանալու որևէ բան չունեն։

«Այդ դեպքում ինչո՞ւ են հապճեպ Լենա Նազարյանին գործուղում Ստրասբուրգ։ Նա այսօր մեկնել է Ստրասբուրգ՝ ԵԽԽվ-ում հանդիպումներ ունենալու։ Վարչապետը կարիք չուներ չէ՞ արդարանալու, ուրեմն՝  ինչու է Լենա Նազարյանը գնացել Ստրասբուրգ»,- հարց ուղղեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}