«Ժառանգությունն» աջակցում է վերամշակված ԸՕ-ի նոր հայեցակարգին
«Ժառանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին:
Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասված է, «Չնայած «Ժառանգությունը» շարունակում է հակված մնալ կուսակցությունների համար անցողիկ շեմը 3%, դաշինքների համար 5% սահմանելու, իսկ ընտրագրավը մինչեւ 5 միլիոն դրամի նվազեցնելու տեսակետին և, ընդհանրապես, նոր Սահմանդրության ու նրան համապատասխան նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը, այնուամենայնիվ, առաջարկվող փոփոխությունները, մեր հայացքով, զգալի առաջընթաց են գործող Ընտրական օրենսգրքի համեմատ: Նրանում ներառվել են ոչ միայն «Ժառանգության» և այլ կուսակցությունների կողմից մշակված որոշ առաջարկներ, այլև հասարակական ու միջազգային կազմակերպությունների տարբեր դիտողություններ, որոնք ի զորու են ապահովել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու պետական հանձնառությունը:
Լիահույս ենք, որ փոփոխված օրենսգրքի պայմաններում Հայաստանում տեղի կունենան էլ ավելի քաղաքական, ծրագրային, ժողովրդավարական արժեքներին համահունչ խորհրդարանական ընտրություններ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում