Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին կհնչեն «Ուզուն դարան», «Սուսերով պարը», «Դլե յամանը»
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 11-ին ելույթ կունենա ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալա-համերգի ընթացքում։
Նվագախմբից հայտնում են, որ ներկայացնելու են հայ կոմպոզիտորական արվեստը։ Կհնչեն՝ հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կկատարի նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև՝ «Դլե յամանը» (մենակատար՝ Ջիվան Գասպարյան)։
Հարակից հրապարակումներ`
- Exchange rates and prices of precious metals
- Ֆրանկոֆոն գրքերի ցուցահանդես-տոնավաճառ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում
- Մարզահամերգային համալիրը՝ զարդարված Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշ նռների ծաղկային կոմպոզիցիաներով