Քաղաքական 12:40 10/10/2018 Հայաստան

ԱԺ նախագահ. Հայաստանն ու Ազգային ժողովը կարևոր դեր են ստանձնել Ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում

«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը մեր երկրում, որն աննախադեպ միջազգային իրադարձություն է, Ֆրանկոֆոնիային մեր նվիրվածության ևս մեկ նշան է»,-նշել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Բաբլոյանի խոսքով, գագաթաժողովի անցկացումը Հայաստանում կնպաստի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի ազդեցության ընդլայնմանը՝ համերաշխության, ժողովուրդների հավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակութային բազմազանության և այլ արժեքների ու սկզբունքների օգտին։ «Այն արժեքների, որը մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ»,-ասել է Արա Բաբլոյանը:

ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատվիրակության կազմում էր նաև ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը: Հանդիպման մասնակիցների թվում էին նաև Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Դիդիե Դերեբերան և Քրիստիան Լըվրան ու Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ Սորին Նիհայ Սիմպեանուն, ով Ֆրանկոֆոնիայի համալսարանական ասոցիացիայի նախագահն է: Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նրանց այցը Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում:

Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանն ու Ազգային ժողովը կարևոր դեր են ստանձնել Ֆրանկոֆոն արժեքների տարածման  գործում. համապատասխանաբար Հայաստանը 2012թ. և ՀՀ Ազգային ժողովը  2014 թ. ստացել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և խորհրդարանական վեհաժողովի մշտական անդամի նոր կարգավիճակ:

Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ գագաթաժողովը կլինի Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը և կնպաստի մեր երկրի հարաբերությունների ամրապնդմանը Ֆրանկոֆոնիայի անդամ մյուս պետությունների հետ: Նա փաստել է, որ  Հայաստանի Հանրապետությունը ողջ ուժերը կենտրոնացրել է գագաթաժողովի հաջողությունն ապահովելու և  Ֆրանկոֆոնիային գեղեցիկ տոն պարգևելու համար:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս տոնին տխրություն է հաղորդել գագաթաժողովի նախօրեին Շառլ Ազնավուրի մահվան բոթը: «Շանսոնյեի մահը մեծ կորուստ էր ոչ միայն հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար, այլ ամբողջ Ֆրանկոֆոնիայի համար: Ոգեշնչվելով իր արմատներով՝ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն էր, նա ֆրանկոֆոնիայի, դրա արժեքների մարմնավորումն էր»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:

Հանդիպումից հետո ի պատիվ Ֆրանկոֆոն խորհրդարանականների՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Թուրքիայում Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել
Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր, 2007թ․ սպանված հայ լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, կարող է...
Աղբյուր` Panorama.am
21:20
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գոգենի ամենավաղ հայտնի գծանկարը վաճառվել է 80 հազար եվրոյով
Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ Պոլ Գոգենի (1848-1903 թթ.)   ամենավաղ հայտնի  նկարը Ֆրանսիայում աճուրդում...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՖԻՖԱ-ն քննարկում է ԱԱ-2022-ն այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավարությունը  քննարկում է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Կատարից տեղափոխելու...
Աղբյուր` Panorama.am
20:10
Վաղը Գեղարքունիքի մի քանի համայնքում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Փարիզում վաճառում են Վան Գոգի ատրճանակը
Փարիզում, Drouot աճուրդի տանը վաճառքի է հանվել Լեֆոշե մակնիշի ատրճանակը, որով ինքնասպան է եղել գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգը: kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն...
Աղբյուր` Panorama.am
19:36
ԲԴԽ-ն նոր անդամ ունի
Ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` պատգամավորների107 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ, Գրիգոր Բեքմեզյանը...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փարիզում Airbus-ն ու Boeing-ը ներկայացրել են անօդաչու օդային տաքսիներ
Քաղաքում օդային տաքսիով շրջելը դեռևս հնարավոր է միայն ֆիլմերում, սակայն այն կարող է իրականություն դառնալ շատ շուտով։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:23
Քոչարյանի պաշտպան. «Մարտի 1»-ի գործը նման գործողություններով ապականելն անընդունելի եմ համարում
​«...սա արտառոց խախտում է, նույնիսկ քաղաքակրթությունից դուրս գտնվող հասարակությունների կտրվածքով»։
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանում բնակարանների գները մեկ տարում աճել են 9.9 %-ով
2019 թվականի մայիսին hանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք, ինչը 2019 թվականի ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Գետառը վարարած է
Ֆեյսբուքում օգտատեր Արման Վերմիշյանը տեսանյութ է տեղադրել՝ «Գետառը՝ հիմա»։ Նա ուշադրություն է հրավիրում և վարարման վրա, և որ իր հետ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Թուրքիայի դատարանը վճիռ է կայացրել պետական հեղաշրջման գործով
Թուրքական դատարանը ավելի քան 200 հոգու դատապարտել է ցմահ ազատազրկումների 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի համար: Եվրանյուզի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդների թիվը կրճատվեց 3-ի
Մեծ Բրիտանիայի ներքին հարցերով քարտուղար Սաջիդ Ջավիդն այսօր դուրս եկավ Պահպանողական կուսակցության ղեկավարի ու Բրիտանիայի վարչապետի  պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այդպիսի վարքագիծ ակնհայտ է եղել. Դատախազը՝ «Քոչարյանի և մյուսներով գործի» մասին
«Այնպես չէ, որ բողոքի քննարկում տեղի չունեցավ։ Մենք ներկայացրել ենք մեր բողոքները, պաշտպանության կողմից առանձին ներկայացուցիչներ հանդես են...
Աղբյուր` Panorama.am
18:34
«Գագիկ Ծառուկյանը այդպես էլ ձեռք չբերեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելու ունակություն, զսպվածություն»
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել. «Երեկ՝ հունիսի 19-ին, խորհրդարանում ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը...
Աղբյուր` Panorama.am
18:32
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի...
Աղբյուր` Panorama.am
18:20
Մերկ Պորոշենկոն վաճառել է 2500 դոլարով
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի մերկ նկարը վաճառվել է աճուրդում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Страна.ua» ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Պուտին․ Ես այժմ գործընկեր ունեմ, ով ինձնից լավ է կատակում
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ գծով հարցերին պատասխանելիս հեգնանքով է արձագանքել կատակելու մասին խնդրանքին: Այս մասին գրում ե...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վաղը ժամը 15.00-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, • ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Իգդիրում դաշտային վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) Իգդիր քաղաքում Մեծամորի ատոմակայանից 17կմ հեռավորության վրա...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սահրատ Պետրոսյանը հաստատում է՝ Երևանում կան անշարժ գույքեր, որոնք գրանցված չեն
Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր կառավարության նիստիեց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ  մայրաքաղաքում կան...
Աղբյուր` Panorama.am
17:57
Փորձագիտական խումբը ներկայացրել է Ամուլսարի փորձաքննության նախնական եզրակացությունը
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը և ՀԿԳ կոռուպցիոն, սեփականության...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղը կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:55
ԵՊՀ պարզաբանումը՝ աշխատակիցների առողջապահության ապահովագրության հետ կապված
Երևանի պետական համալսարանը պարզաբանում է տարածել «Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում հրապարակված հոդվածի կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
17:51
Օտար լեզվի միասնական քննությունից 467 դիմորդ անբավարար է ստացել
«Օտար լեզուներ» առարկայից պետական միասնական քննության արդյունքներն արդեն հայտնի են։  Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
17:46
Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժությունները
ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
«Մենք Խաչատուրյան քույրերն ենք»
Աղբյուր` Panorama.am
17:38
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու համար
Հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի` ձախ աչքի շրջանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը
14:26 18/06/2019

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}