Ուրցաձորի գյուղապետը հրաժարական տվեց
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց։ Այս մասին քիչ առաջ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գյուղապետը՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ հանդիպումից հետո:
«Բոլորդ պետք է ընդունեք ու տեսնեք իմ արածները։ Որևիցե մեկդ առաջարկ չարեցիք գյուղի զարգացման մասին։ Չտեսա առաջարկ, որ լիներ գյուղի զարգացման մասին, ճանապարհների, ապրելու, ինչ-որ բան ստեղծելու մասին։ Բայց տեսա մեկ այլ բան՝ ունեմ լավ ընկերներ, ունեմ դուխ, որը ոչ մեկը չի կարող կոտրել, այն դաստիարակությունն եմ ես ստացել, որ իմ ընկերներն ու ընտանիքի անդամները գլուխ չեն կախել։ Իմ կողմնակիցներին շնորհակալ եմ, որ միշտ քվեարկել են՝ և դեմ են քվեարկել, և կողմ։ Հիմա հրավիրելու եմ ավագանու արտահերթ նիստ, բայց բոլորդ գնացեք տներով, չխանգարեք, քեֆ եք անում, ինչ եք անում՝ ձեր տներում»,- դիմելով գյուղացիներին՝ ասաց Անդրեասյանը։
Նա հայտնեց, որ կրկին իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում։
Հարակից հրապարակումներ`
- Պետական վերահսկողական ծառայության պետն Ուրցաձորի համայնքապետից կոնկրետ տվյալներ է պահանջել
- Ուրցաձորի համայնքապետը չի պատրաստվում հրաժարական տալ
- Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում