Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Կանադայի վարչապետը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:
Կառավարության հարասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։
Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։
Կանադայի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին: