ԵԽԽՎ-ն ՌԴ վերաբերյալ վիճահարույց զեկույցը հետ ուղարկեց՝ ավելի ուշ այն քննարկելու համար
Հոկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գրեթե ողջ օրը քննարկվեց Վեհաժողովում մանդատների ու քվեարկության հետ կապված որոշումների ընդունման գործընթացի ամրապնդման վերաբերյալ բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի զեկույցը:
Թեժ քննարկումից հետո ԵԽԽՎ-ն որոշեց այն կրկին հետ ուղարկել ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողով։ Զեկուցողն առաջարկեց զեկույցը հետ ուղարկել ու այն քննարկել ավելի ուշ։ Առաջարկին կողմ քվեարկեցին 99 պատգամավոր, դեմ՝ 79, ձեռնպահ՝ 16։
Նշենք, որ զեկույցը վերաբերում է ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակների մանդատների հաստատմանը, ներկայացուցչության և մասնակցության իրավունքների վերանայմանն ու, այս համատեքստում, Վեհաժողովի քվեարկության ընթացակարգերին ու նրա անդամների քվեարկության իրավունքներին:
Չնայած ողջ զեկույցում չկա Ռուսաստանի անունը, սակայն ԵԽԽՎ-ում բոլոր ելույթ ունեցողները նշում էին, որ իրականում այս զեկույցը նրա համար է, որ ԵԽԽՎ վերադառնա Ռուսաստանի պատվիրակությունը, որը զրկվել է քվեարկության ու մի շարք իրավունքներից 2014թ․-ին Ղրիմի «անեքսիայի» պատճառով։ Իր պատվիրակության իրավունքների սահմանափակման պատճառով Ռուսաստանը հրաժարվել է ԵԽ բյուջե վճարել անդամավճարի 3-րդ հատվածը, որը կազմում է, որ 11 մլն եվրո։
Ռուսաստանը պահանջում է անվերապահորեն վերականգնել իր պատվիրակների իրավունքները, հակառակ դեպքում սպառնալով դուս գալ Եվրոպայի խորհրդից։
Հարակից հրապարակումներ`
- Կվերադառնա՞ Ռուսաստանը ԵԽԽՎ․ ընտրություն անպատվության ու պատերազմի միջև
- Մատվիենկո․ Ռուսաստանում հասունանում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու որոշումը
- ԵԽ-ն աննախադեպ վիճակում է՝ ՌԴ կողմից 11 մլն եվրոյի չվճարման պատճառով