Վարչապետը որոշում է կայացրել Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ մաղթեց նորանշանակ նախարարներին՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիք Ցոլակյանին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանին:
«Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին: Համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ նախագահին՝ նրան այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ առաջիկայում կլինեն մյուս նշանակումները:
Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը 2014-2016 թվականներին ևս եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Բաղրամյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
- Հակոբ Արշակյանը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
- Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին