Բաբլոյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնև` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը և Շուշան Սարդարյանը:
Շվեյցարիա այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: