Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երևանում և Ծաղկահովիտում
Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Ծաղկահովիտ գյուղի Մշակույթի տանը, հոկտեմբերի 13-ին՝ Երևանում, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին:
Մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Այս մասին հայտարարում է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը տարածած հաղորդագրությամբ։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը ստեղծել է Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողով հետևյալ կազմով.
Ալեք Ենիգոմշյան
Աղավնի Սահակյան
Արա Պապյան
Արայիկ Պապիկյան
Արկադի Տեր-Թադևոսյան
Արմենակ Կյուրեղյան
Գարեգին Չուգասզյան
Գուսան Հայկազուն
Եղիշե Պետրոսյան
Թամար Հովհաննիսյան
Ժիրայր Սէֆիլյան
Լևոն Շիրինյան
Կարո Եղնուկյան
Պետրոս Մակեյան
Ստեփան Գրիգորյան
Վահան Արծրունի
Վարուժան Ավետիսյան
Վիգեն Արաբյան։
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է Միայնակ Գայլ անունով, մահացել է անցած գիշեր Գյումրիում, նախնական տվյալներով սրտի կաթվածի հետևանքով։
Արայիկ Խանդոյանը ծնվել էր 1971 թվականին ապրիլի 19-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին