Լեբեդև. Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման արդյունքում ԼՂ-ում նվազել է լարվածությունը
ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում Լեռնային Ղարաբաղում նվազել է լարվածությունը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Անձամբ ես եմ տեսել, որ անցած գագաթաժողովում բազմաթիվ անգամներ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մոտեցել են իրար ու քննարկել ԼՂ խնդրի կարգավորման հարցը։ Արդյունքն ակնհայտ է, հակամարտության գոտում թուլացել է լարվածությունը»,-ասել է նա Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով, երկու կողմից էլ եղել են հանձնարարականներ ուղղված համապատասխան կառույցներին։
«Մենք մեծ հույս ունենք, որ երկու երկրների առաջնորդների՝ այս առաջին բովանդակային շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա այդ հակամարտության կարգավորման համար»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իլհամ Ալիևի հետ ձեռք է բերվել սահմանագծում միջադեպերը կանխելու մասին պայմանավորվածություն. վարչապետ
- Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը մի քանի բառ են փոխանակել
- Կողմերի ձեռնարկած ցանկացած կառուցողական շփումներ պետք է միտված լինեն Արցախյան խնդրի կարգավորման գլխավոր նպատակին. Զախարովա