Ինտերնետի հիմնադիր հայր Լուի Պուզան․ Ինտերնետում յուրաքանչյուրն ինչ-որ ձևով խոցելի է՝ հատկապես երիտասարդները
Այսօր Թումո կենտրոնում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որին ներկա էր ռոբոտ Սոֆիան, ինտերնետի հայրերից Լուի Պուզանը։
Հարցին, որ աշխարհը գնալով դառնում է ավելի ավտոմատացված, ինչ են անելու մարդիկ ապագայում ու արդյո՞ք սա նրանց ավելի երջանիկ կդարձնի։ Պուզանը փորձեց դահլիճում պարզել, թե արդյոք մարդիկ երջանիկ են, որ կա ինտերնետը։ Ներկաներից ճնշող մեծամասնությունը ձեռք բարձրացրեց։
«Յուրաքանչյուր բան, որ փոխում է աշխարհը, նրա մի հատվածին դժբախտ է դարձնում, քանի որ նրանք կամ չունեն կրթություն, համապատասխան տարիք, չեն խոսում անհրաժեշտ լեզուներով և այլն։ Սա էվոլյուցիայի մի մասն է»,-ասաց Լուի Պուզանը։
Անդրադառնալով մտավախությանը, որ մարդիկ արհեստական բանականության պատճառով կկորցնեն իրենց աշխատանքը՝ Սոֆիան ասաց, որ ոչ մեկ չի պատրաստվում գողանալ իրենց աշխատանքը ու հույս հայտնեց, որ երկրագնդի վրա կա այնքան ռեսուրս, որ յուրաքանչյուրն ունենա իր աշխատանքը։
Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ մարդկանց անձնական տեխեկատվությունը հայտնվում է առցանց ու հարցին, թե արդյո՞ք տեխնոլոգիաները մարդկանց դարձնում են առավել խոցելի, Լուի Պուզանն ասաց, որ այն ամենն, ինչ առցանց է ներկա պահին, կարող է ձայնագրվել ինչ-որ կազմակերպությունների կողմից, ովքեր լրտեսում են։
Լուի Պուզանը կարծում է, որ հատկապես դեռահասները անտեղյակ են այդ ամենից ու անհրաժեշտ է նրանց որոշակի խորհրդատվություն տալ։
«Սա նման է ավտոմեքենայի, որը պատահարների մեջ է հայտնվում, հարյուրավոր մարդկանց սպանում ամեն տարի։ Այնպես որ կասեմ, որ յուրաքանչյուրը ինչ-որ ձևով խոցելի է»,-ասաց Լուի Պուզանը։
Սոֆիան նույն հարցին պատասխանելով ասաց, որ ամենամեծ ռիսկը մարդկայինն է, որը փորձում է մուտք ունենալ տարբեր տեղեր։
Հարցին, թե ինչին են վախենում բանախոսները, Լուի Պուզանն ասաց, որ «դժբախտությունն այն է, որ վախ չունի», իսկ Սոֆիան, պարզվեց վախենում է լողափից՝ ջրից ու ավազից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ