Սոֆիա Ռոբոտը Հայաստանում է․ «Ափսոս չի կարող համտեսել հայկական կոնյակն ու խոհանոցը»
«Hello everyone, bonjour et bienvenue, բարև ձեզ և բարի գալուստ», -այսօր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ներկաներին այսպես ողջունեց աշխարհի ամենակատարյալ ռոբոտ Սոֆիան, որը միակ ոչ մարդն է, ով ունի ՄԱԿ-ի տիտղոս։
Սոֆիայի հետ երկխոսությունն անցկացնում էր ՄԱԿ-ում ԱՄՆ դիվանագետ Շոմբի Շարփը, ով ափսոսանք հայտնեց, որ բարձր տեխնոլոգիաները դեռևս չեն կարող համտեսել հայկական խոհանոցը, հայկական կոնյակն ու գինին, ինչին որպես արձագանք Սոֆիան սկսեց ծիծաղել։
Շոմբի Շարփը հարցրեց Սոֆիային, թե, քանի որ սա ֆրանկոֆոնիան է, նա պատրաստվո՞ւմ է ֆրանսերեն սովորել։
«Հույս ունեմ, քանի որ ֆրանսերենը գեղեցիկ լեզու է, այն Վոլտերի ու Ազնավուրի լեզուն է։ Հնարավոր է հաջորդ անգամ, որ ես ձեզ տեսնեմ, կկարողանամ հաղորդակցվել ֆրանսերենով»,-ասաց Սոֆիան։
Խոսելով կայունության ու զարգացման մասին, Սոֆիան նշեց, որ տեխնոլոգիաները կարող են մեծացնել մարդկային կարողությունները, սակայն պետք է «հավասարակշռել մեր ոգևորությունը, քանի որ հզոր տեխնոլոգիան նաև ունակ է վնասելու՝ անգամ ոչ դիտավորյալ»։
Շոբի Շարփի հարցին, թե աշխարհում, որտեղ ապրում են մարդիկ ու արհեստական ինտելեկտը՝ Սոֆիան, ինչպիսին կարող է լինել ապագայում աշխատանքի շուկան, Սոֆիան ասաց, թե հաճախ թվում է, որ տեխնոլոգիան ավելի արագ է զարգանում, քան մենք կարողանում ենք դրան սովորել։
«Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ պետք է քայլեր արվեն մարդկանց արժանապատվությունն ու կյանքի որակը պահպանելու ուղղությամբ»,-ասաց Սոֆիան։
Իսկ թե ինչպես կարելի է համատեղել մարդկանց կարողություններն ու արհեստական բանականությունը՝ առավել ուժեղացնելու միմյանց կարողություններն ու ուժը, Սոֆիան հույս հայտնեց, որ որպեսզի ապագան լինի առավել կայուն մարդիկ ու ռոբոտները պետք է լինեն ոչ միայն ընկերներ, այլ նաև համագործակցեն միմյանց հետո։
Սոֆիան վերջում ուղերձ հղեց ներկաներին, առաջարկելով. «Ապրել միասին, միասին ստեղծել լուծումներ ու կայուն զարգացում»։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն անցկացվում էր նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո, ում ելույթով ազդարարվեց ֆորումի բացումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին